From Wikipedia, the free encyclopedia
Քայլեր Լի Ուեսթ (հայրական ազգանունը՝ Փոթս, անգլ.՝ Chyler Leigh West, ապրիլի 10, 1982, Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել, առավել հայտնի է դարձել «Grey's Anatomy» հեռուստասերիալում կատարած Լեքսի Գրեյ և «Սուպերգրլ» հեռուստասերիալում՝ Ալեքս Դենվերս դերերի շնորհիվ։
Քայլեր Լի Chyler Leigh | |
---|---|
Քայլեր Լին 2011 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Chyler Leigh Potts |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 10, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շարլոտ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի երգչուհի ֆոտոմոդել |
Կարիերա՝ | 1996-այժմ |
Պարգևներ՝ | Երիտասարդ Հոլիվուդ |
IMDb։ | ID 0500200 |
chyler-leigh.org |
Քայլեր Լին ծնվել է Հյուսիսային Կարոլինայում՝ Իվոն Նորթմանի և Ռոբերտ Փոթսի ընտանիքում[1][2]։ Նա մեծացել է Վիրջինիա նահանգում, մինչ 12 տարեկանը, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի, Ֆլորիդա։ Ութերորդ դասարանում նա դարձել է մոդել։ Հետո նա սկսել է սովորել դերասանական արվեստ, նկարահանվել է «Hall Pass» դեռահասական շոուում։ Լին չի ավարտել դպրոցը, դրա փոխարեն հանձնել է «California High School Proficiency» քննությունը[3]։
Լին վաղ տարիքում սկսել է նկարահանվել կինոյում, նրա դեբյուտը տեղի է ունեցել 15 տարեկան հասակում՝ 1997 թվականին՝ «քիքբոքսինգի ակադեմիա» ֆիլմում, որտեղ իր հետ նկարահանվել է իր եղբայրը, ով կատարել է իր սիրելիի դերը։ 2001 թվականին նա ստացել է «Ոչ մանկական կինո» ֆիլմում գլխավոր դերը։ Ինչպես նաև նա հայտնվել է Մերիլին Մենսոնի «Tainted Love» երգի տեսահոլովակում։ Maxim ամսագրում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը՝ «2002 թվականի գեղեցիկ կանայք» ցուցակում[4]։
2007 թվականին Շոնդա Ռայմսը իր Grey’s Anatomy հեռուստասերիալում տվել է դերերից մեկը։ Սկզբնական շրջանում Լին կատարել է Ջո բարում մի կնոջ դեր, հետագայում նրան նկատել է Պատրիկ Դեմփսին և 3-րդ եթերաշրջանում ստացել է Լեքսի Գրեյի դերը, ով Մերեդեիտ Գրեյի արյունակից քույրն էր[5]։ 4-րդ եթերաշրջանում նրա դերը մտել է գլխավոր կազմի մեջ։ Հեռուստասերիալը Լին լքել է 8-րդ եթերաշրջանի վերջում, երբ իր հերոսուհին մահացել է ավիովթարի ժամանակ[6]։
2002 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Նաթան ՈՒեսթի հետ։ «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում զույգը միասին է աշխատել։ Նրանք ունեն երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր․ Նոա Ուայլդ (ծնվել է 2003 թվականի դեկտեմբերին), Թեյլին Լի (ծնվել է 2006 թվականի սեպտեմբերին)[7] և Անիսթոն Քեյ (ծնվել է 2009 թվականի մայիսի 7-ին)[8]։
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը | Նկարագրություն |
---|---|---|---|---|
1996 | Hall Pass | |||
1997 | Kinetic City Super Crew | |||
1997 | Քիքբոքսինգի ակադեմիա | Kickboxing Academy | Սինդի | |
1999 | Փրկելով Գրեյսին | Saving Grace | Գրեյս Սմիթ | |
1999 | Խաղաղ նավահանգիստ | Safe Harbor | Ջեյմի Մարտին | 10 էպիզոդ |
2000 | M.Y.O.B. | 1 էպիզոդ | ||
2000 | Յոթերորդ երկինք | 7th Heaven | Ֆրենկի | 3 էպիզոդ |
2000 | Wilder Days | Րիփ | ||
2001 | Ոչ մանկական կինո | Not Another Teen Movie | Ջեյնի Բրիգս | |
2002 | That '80s Show | Ջուն | 13 էպիզոդ | |
2002 | Կանանց ակումբ | Girls Club | Սառա Միքլ | 9 էպիզոդ |
2003 | Փորձաշրջան | The Practice | Քլեր Ուայաթ | 10 էպիզոդ |
2004 | Հյուսիսային ափ | North Shore | Քեյթ Սպլենջեր | 1 էպիզոդ |
2005 | Rocky Point | Քեյսի | ||
2005 | Շրջանավարտների հանդիպումը | Reunion | Կարլա | 13 էպիզոդ |
2007-2012 | Grey’s Anatomy | Grey’s Anatomy | Լեքսի Գրեյ | 113 էպիզոդ Նոմինացվել է Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series մրցանակին (2008 թվական) |
2010 | Տասնիններորդ կինը | The 19th Wife | Կուինի Ալթոն | |
2012 | Մասնավոր փորձաշրջան | Private Practice | բժիշկ Լեքսի Գրեյ | |
2012 | Արգելակ | Brake | Մոլի Ռեյնս | |
2013 | Պատուհան դեպի հրաշքների աշխարհ | Window Wonderland | Սլոան Բան Դորեն | |
2014 | Տաքսի։ Հարավային Բրուքլին | Taxi Brooklyn | հետախույզ Քեյթլին Սալիվան | |
2015—2017 | Սուպերգրլ | Supergirl | Ալեքս Դենվերս |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.