Սուլեյման I
Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան և իսլամի 89-րդ խալիֆ / From Wikipedia, the free encyclopedia
Սուլեյման I Քանունի (օսմ. سليمانا اول — Süleymân-ı evvel, թուրքերեն՝ Birinci Süleyman, Kanuni Sultan Süleyman, նոյեմբերի 6, 1494, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 6, 1566(1566-09-06)[1], Սիգեթվար, Հունգարիա[2]), Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան և իսլամի 89-րդ խալիֆ։ Արևմուտքում հայտնի է Սուլեյման Փառահեղ անունով[3][4], իսկ Արևելքում նրան կոչում էին սուլթան Սուլեյման Օրենսդիր՝ կատարած oրենսդրական փոփոխությունների համար։ Կառավարման 46 տարիների ընթացքում սուլթան Սուլեյմանը 13 անգամ արշավանքի է դուրս եկել[5]։ Այսպիսով՝ սուլթան Սուլեյմանը համարվում է ամենաերկար կառավարած, ամենաշատ արշավանքներ իրականացրած օսմանյան սուլթանը։
Սուլեյման I | |
---|---|
Ծնվել է՝ | նոյեմբերի 6, 1494 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 6, 1566(1566-09-06)[1] (71 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սիգեթվար, Հունգարիա[2] |
Tomb of Suleiman the Magnificent | |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Տոհմ | Օսմանյան |
բանաստեղծ, կառավարիչ, կանոնագիր, զորավար և քաղաքական գործիչ | |
Հայր | Սելիմ I |
Մայր | Այիշա Հաֆսա Խաթուն |
Երեխաներ | Շեհզադե Մուստաֆա, Շեհզադե Մեհմեդ, Միհրիմահ Սուլթան, Սելիմ II, Շեհզադե Բայազիդ, Շեհզադե Մուրադ, Raziye Sultan?, Շեհզադե Ջիհանգիր, Աբդուլլահ, Fatma Nur?, Şehzade Mahmud? և Prins Ahmed? |
Հավատք | իսլամ |
Ստորագրություն |
1520 թվականին Սելիմ I-ի մահից հետո գահ է բարձրանում Սուլեյման I-ը։ Արևմուտքում սուլթան Սուլեյմանը Բելգրադը, Հռոդոսը, Բողդանը և Հունգարիան միացնում է կայսրության տարածքներին։ 1529 թվականի Վիեննայի պաշարումը տարբեր պատճառներով անհաջողության է մատնվում։ Արևելքում Սեֆյանների դեմ մղած պատերազմներից հետո սուլթանին հաջողվում է Միջին Արևելքի մեծագույն մասը ևս միացնել կայսրությանը։ Կայսրության սահմանները Աֆրիկայում հասցնում է մինչև Ալժիր։ Օսմանյան նավատորմը գերիշխանություն է հաստատում Սև ծովի և Կարմիր ծովի ջրերում[6]։ Սելիմ I-ի օրոք կայսրության տարածքը 6.557.000 կմ² էր, Սուլեյմանի I-ի կառավարման շրջանում հասնում է 14.893.000 կմ²[7][8]։ Արևելքում Սեֆյան Պարսկաստանի հետ պատերազմների արդյունքում Սուլեյմանը գրավել և Օսմանյան կայսրությանն է միացրել Բաղդադն ու ամբողջ Իրաքը, Բասրան, Խուզեսթանը, Լոռեսթանը, Բահրեյնը և Պարսից ծոցի իշխանությունները։ Սիգեթվարի պաշարումից մեկ օր առաջ՝ 1566 թվականի սեպտեմբերի 7-ին, սուլթան Սուլեյմանը մահանում է, որի փոխարեն իշխանության է գալիս Սելիմ II: