Սոլնոկ

քաղաք Հունգարիայում From Wikipedia, the free encyclopedia

Սոլնոկmap

Սոլնոկ (հունգ.՝ Szolnok), քաղաք կենտրոնական Հունգարիայում, Հյուսիսային Ալֆյոլդ տարածաշրջանում, Յաս - Նադկուն - Սոլնոկ մարզի վարչական կենտրոն։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Սոլնոկ
Szolnok
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզՅաս - Նադկուն - Սոլնոկ
ՀամայնքՍոլնոկի շրջան
Առաջին հիշատակում1075
Մակերես18 724 հեկտար
ԲԾՄ68±1 մետր
Բնակչություն67 126 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն403 մարդ/կմ²
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ(+36)56
Փոստային դասիչ5000[2] և 5008
Պաշտոնական կայքinfo.szolnok.hu(հունգարերեն), info.szolnok.hu/en(անգլ.), info.szolnok.hu/de(գերմ.) և info.szolnok.hu/ch(չին.)
Thumb
Սոլնոկ (Հունգարիա)
Փակել
Thumb
Սոլնոկի տեսքը
Thumb
Սինագոգ (ներկայումս Սոլնոկի պատկերասրահ)

Աշխարհագրություն և տրանսպորտ

Սոլնոկը գտնվում է 90 կմ Բուդապեշտից դեպի հարավ-արևելք և 50 կմ Կեչկեմետից դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքը գտնվում է Տիս գետի ափին, պատմական կենտրոնը և քաղաքի մեծ մասը գտնվում է Զադվա գետի աջ ափին։ Քաղաքը հատում է Բուդապեշտ - Սոլնոկ - Օրադիա E60 ավտոմոբիլային մայրուղին, մյուս ճանապարհները գնում են դեպի հարավ՝ Կեչկեմետ, Սեգեդ և դեպի հյուսիս։ Սոլնոկը երկաթուղային մայրուղով կապված է Բուդապեշտի հետ, Սոլնոկից այն բաժանվում է երկու ուղղության, մեկը դեպի Դեբրեցեն, իսկ մյուսը՝ Բուդապեշտ։ Ժամանակը Բուդապեշտից գնացքով մոտ մեկուկես ժամ է։

Պատմություն

Քաղաքի մասին առաջին հիշատակումը եղել է 1075 թվականին, երբ այն դարձավ համանուն վարչաշրջանի մայրաքաղաք։ Քաղաքի անունը գալիս է ամրոցն ամրացնող սեփականատիրոջ անձնական անունից։ Մոնղոլների ներխուժման ընթացքում XII դարի վերջին ամբողջությամբ ավերված էր, մինչև XVI դարը այն մնաց մի փոքր գյուղ։

XVI դարի կեսին թուրքական արշավանքների սպառնալիքի հետ կապված ամրացրել են Սոլնոկը և վերածել ամրոցի։ Համառ պայքարից հետո՝ 1552 թվականին թուրքերը գրավել են քաղաքը։ Թուրքական տիրապետության տարիներին Սոլնոկում կառուցվել են մզկիթներ, մինարեթներ, բաղնիքներ և մի շարք այլ շենքեր, որոնց մեծ մասը հետագայում ոչնչացվել են։

Սոլնոկը 1685 թվականին ազատագրվել է, սակայն XVIII դարի սկզբին Ֆերենց Ռակոնցիի ապստամբության ժամանակ կրկին ամբողջովին ավերվել է։ XVIII դարում քաղաքի վերածնունդը և արագ աճը ամիջականորեն կապված է քաղաքի շահավետ աշխարհագրական դիրքով, այն գտնվում է ջրային և ցամաքային առևտրային ուղիների խաչմերուկում։ 1847 թվականին Սոլնոկը Բուդապեշտի հետ կապված էր երկաթուղով։

Քաղաքը 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ նշանակալի դեր է խաղացել։ Հունգարացի առաջնորդ Յանոշ Դամյանիչը Սոլնոկի ճակատամարտի ժամանակ հաղթել է ավստրիական բանակին։ 1876 թվականին Սոլնոկը կրկին մայրաքաղաք է դարձել[3]։

1644 թվականին Խորհրդային բանակի և ֆաշիստների միջև ռմբահարումների և փողոցային մարտերի ընթացքում քաղաքը կրկին գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Սոցիալիստական ժամանակաշրջանում քաղաքում կառուցվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, Սոլնոկը դարձել է առողջարան-հանգստվայր, շնորհիվ քաղաքում գործող բաց շոգեբաղնիքի։

Տեսարժան վայրեր

  • Հունգարական ավիացիայի թանգարան
  • Յանոշ Դամյանիչի թանգարան
  • Շոգեբաղնիք
  • Կաթոլիկ եկեղեցի
  • Կալվինական եկեղեցի
  • Սոլնոկի պատկերասրահը հին սինագոգի շենքում

Սպորտ

Քաղաքում կամ «Սոլնոկ» ֆուտբոլային ակումբ։ Սոլնոկի Տիսալիդետի մարզադաշտն ունի 10000 նստելատեղ։

Հայտի բնակիչներ

  • Իշտվան Սանդոր (1914-1953)
  • Արպադ Ռաչկո (ծ. 1930), սլով քանդակագործ
  • Իմրե Սեկերեշ (ծ. 1950), հունգարացի պետական և քաղաքական գործիչ, Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախագահ (2006-2010)։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.