Ֆոռլի (իտալ.՝ Forlì), կոմունա Իտալիայում, Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆորլի Չեզանա գավառում[1], Ադրիատիկ ծովի, Չերվիա կոմունաից 19 կմ. հեռավորության վրա։ Ֆորլի Չեզանայի վարչական կենտրոնն է և մայրաքաղաքը։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Ֆոռլի
Forlì
Դրոշ Զինանշան
Իտալիա Իտալիա Thumb

Thumb
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵրկրամասԷմիլիա Ռոմանիա
ՀամայնքՖորլի Չեզանա
ՔաղաքապետՄարկո Դորիա
Հիմնադրված էմ. թ. ա. 187 թ.
Մակերես243.60 կմ²
ԲԾՄ34 մ
Պաշտոնական լեզուԻտալերեն
Բնակչություն110 209 մարդ
Խտություն471,98 մարդ/կմ²
Ազգային կազմԻտալացիներ
Կրոնական կազմԿաթոլիկություն
Տեղաբնականունforlivesi
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+39 0543
Փոստային ինդեքս47100
Փոստային դասիչ47121–47122
Ավտոմոբիլային կոդFC
ISTAT010025
Պաշտոնական կայքcomune.forli.fo.it (իտալ.)
Thumb
Ֆոռլի (Իտալիա)
Thumb
Ֆոռլի (Էմիլիա Ռոմանիա)
Փակել

Պատմություն

Այս տարածքը բնակեցված էր դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանից։ Ըստ լեգենդի՝ Forum Livii անվանումով քաղաքը հիմնադրվել էր Գայ Լիվիյ Սալինատորի կողմից, մ.թ.ա. 188 թվականին։ Դարերի ընթացքում անվանումը կրճատվեց և դարձավ «Ֆորլի»։

Համարվում է պատմական առաջին քաղաք-պետություն, որը ստեղծել է կոմունիստական շարժում և ստացել ինքնավարություն (889 թվականին)։ Միջնադարում այս պետությունը մասնակցեց գլիբելլների և գվելֆամների դեմ ուղված պայքարում, հանդես եկավ Գոգենշտաուֆենի հետ, ինչի մասին վկայում է քաղաքի զինանշանի վրա պատկերված առծիվը:Ֆորլիի բնակիչները մեծ օգնություն ցուցաբերեցին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին Ֆաենցի գրավման ժամանակ և դժվար պահին ապաստան տվեցին իշխանական առաջնորդ Գվիդո I դա Մոնթեֆելտրոին։

XIII դարի վերջին, Ֆորլին անցավ շատ ձեռքերի միջով մինչև 1302 թվականը, երբ այն իրենց ձեռքը վերցրեցին Օրդելաֆֆիները։ Նրանց տարաձայնությունները հռոմեական պապերի հետ ավարտվեցին նրանով, որ Սիքսթ IV-ը Ֆորլին փոխանցեց իր եղբորորդի Դժիրոլամո Ռիարիօին, ով քաղաքացիների ապստամբությոան ժամանակ դատապարտվում է մահվան։ Ռիարիօի մասին հայտնի է նաև, որ տեղի նկարիչ Մոլոցո դա Ֆորլին աշխատում էր նրա մոտ։

Միքանի տասնամյակներ անց, քաղաքը տիրեցին՝ Վիսքոնթիները (1488-99), Չազարե Բորդժիկիան (1499-ից) և կրկին Օրդելաֆֆիները (1503-04)։ Ֆորլին երեք ու կես տարով մտավ Պապական մարզի կազմի մեջ և կորցրեց քաղաքական նշանակությունը։

Ժողովրդագրություն

Բնակչության աճը

Տեսարժան վայրեր

Ֆորլիի կենտրոնական հրապարակը կրում է Աուրելիո Սաֆֆի անունը, ով հայտնի Ռիսորզիմենտոի գործիչ էր։ Հրապարակի կենտրոնում դրված է նրան նվիրված հուշարձան։ Հիշարժան է նաև Սան-Մեռկուրիալեն, որը միջնադարյան լոմբարդական ոճի մեջ էր, բարձրությունը հասնում էր 75 մետրի (Համարվում էր Իտալիաի ամենաբարձր շինություններից մեկը)։ Այնտեղ է գտնվում նաև Պալացցո Կոմունալլեն։ Միջնադարում դոմինիկական եկեղեցում տեղավորվում էր թանգարանը։ Օրդելաֆֆիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում է Ռավալդինո Ցիտադելը։

Հայտնի մարդիկ

  • Մերկուրիալի Ֆորլիից — սուրբ ֆորլիական եպիսկոպոս
  • Դժովաննի Մորգանի — ախտաբանական անատոմիայի հիմնադիր
  • ԴժովաննիբԲաթթիստա Չիրրլի — կոմպոզիտոր և թավջութակահար, XVIII դարի հայտնի երաժիշտ է, ծնվել և մահացել է Ֆորլիյում
  • Անտոնիո Ֆրատտի — իտալացի քաղաքական գործիչ և հեղափոխական սպա, կամավոր մասնակցել է հունա-թուրքական պատերազմին 1897 թվականին և սպանվել է։
  • Իրլարիո Բանդինի — ավտոմեքենա արտադրող (Bandini Automobili)
  • Ֆորլիին մոտ Պրեդապիո փոքրիկ քաղաքում 1883 թվականին, ծնվել է Բենիտո Մուսոլինի (հենց այնտեղ էլ թաղվել է)։

Դաշնակից քաղաքներ

Ֆորլին բարեկամական կապերի մեջ է հետևյալ քաղաքների հետ՝

Մանրամասն տեղեկատվություն Քաղաք, Երկիր ...
Փակել

Զանգվածային մշակույթում

  • Assassin's Creed II համակարգչային խաղում գործողությունները տեղի են ունենում Ֆորլիում (XV դարում)<ref>Форли на ru.assassinscreed.wikia.com</ref: Խաղում Ֆորլին ներկայացված է որպես բավականին մռայլ վայր։ Խաղացողը կարող է այցելել քաղաքի տեսարժան վայրերը։ Այդ տեսարժան վայրերից են`Սան-Մեռկուրիալեն (բարձրանալով այդ տաճարի ամենաբարձր հարկը կարելի է տեսնել Ֆորլիի շրջապատը), նաև Կատերինա Սֆորցի ամրոցը։ Խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ կա հնարավորություն տեսնել անառիկ ամրոցի ներսը։
  • Բորջիա հեռուստասերիալում Ֆորլին հանդիսանում է Միքելեթթոի հայրենիքը։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.