Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, (գերմ.՝ Friedrich II von Hohenstaufen; դեկտեմբերի 26, 1194[5][9], Էզի, Անկոնա - դեկտեմբերի 13, 1250[5], Ֆիորենտինո, Ֆոջա[5][2]), Գերմանիայի արքա (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) 1212 թվականի դեկտեմբերի 5-ից, Սրբազան Հռոմի կայսր 1220 թվականի նոյեմբերի 22-ից և Սիցիլիայի թագավորության արքա[10]։
Հոհենշտաուֆենների դինաստիայի ներկայացուցիչ, Հենրիխ VI-ի և Կոնստանտի Նորմանդացու որդին, Ֆրիդրիխ I Շիկամորուսի և Սիցիլիայի դիկտատոր Ռոժեր II-ի թոռը։
1197 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդի և Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի հայր Հենրիխ IV մահացավ։ Այդ ժամանակ Ֆրիդրիխը դեռ 3 տարեկան էր։ Մեկ տարի անց՝ 1198 թվականին, վախճանվեց նաև նրա մայրը։ Նա որդու խնամակալությունը վստահել էր Հռոմի Ինոկենտիոս III պապին։ Ֆրիդրիխ II-ը փայլուն կրթություն է ստացել, գիտեր վեց լեզու, որոնցից հմտորեն տիրապետում էր հունարենին և արաբերենին։ Ստեղծագործություններ էր գրում լատիներեն, իսկ բանաստեղծություններ՝ իտալերեն[11]։ Գիտեր նաև ֆրանսերեն և սիցիլերեն[12]։ Նրա արքունիքում հավաքված էին հույն, արաբ և հրեա գիտնականներ։ Արևելքի երաժշտությունը, գրականությունը և ճարտարապետությունը ամեն կերպ խրախուսվում էր Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի կողմից։
Սկզբում նա մորից ժառանգել էր միայն Սիցիլիայի թագավորության գահը։ 1212 թվականին Ինոկենտիոս III-ը նրան օծեց Գերմանիայի թագավոր, թեև կայսր դարձավ միայն 1220 թվականին։
Նա ցանկանում էր Սիցիլիայի Թագավորությունը վերածել կենտրոնական միապետության։ 1231 թվականին նա հրապարակեց Սիցիլական թագավորության սահմանադրությունը, ըստ որի ավերվում էին ֆեոդալական ամրոցները և կրճատվում և կրճատվում հին ազնվականության իրավունքները։ Թագավորությունը բաժանվում էր վարչական միավորների, որոնք կառավարվում էին թագավորի նշանակած նահանգապետերը։ Ստեղծվում էր մշտական վարձու բանակ և նավատորմ։
Ֆրիդրիխ II-ը հիմնեց մի շարք դպրոցներ և Նեապոլի համալսարանը։
Կայս օծվելուց առաջ Ֆրիդրիխը խոստացել էր խաչակրաց արշավանք կազմակերպել, բայց անընդհատ հետաձգում էր։ Իսկ երբ վերջապես նավատորմը ճանապարհ ընկավ, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը հիվանդացավ և հետ վերադարձավ։ Վրդովված Գրիգորիոս IX պապը նրան բանադրեց։
Բանադրանքի տակ գտնված ժամանակ, պապին հակառակ 1228 թվականին Ֆրիդրիխ II-ը կազմակերպեց չորրորդ խաչակրաց արշավանքը։ Դիվանագիտական ճանապարհով նա եգիպտական սուլթան Ալ-Կամիլի հետ համաձայնության եկավ, և Երուսաղեմը, Բեթղեհեմը ու Նազարեթը մի շարք այլ վայրերի հետ վերադարձվեցին քրիստոնյաներին։
Վերադառնալով Իտալիա` Ֆրիդրիխ II-ը ջախջախեց Սիցիլիա ներխուժած պապական զորքերին։ 1245 թվականին նա նորից բանադրվեց և այդպես էլ բանադրանքի տակ մահացավ։ Ֆրիդրիխի Հոհենշտաուֆենի մահից հետո նրա պետությունը արագ փլուզվեց։
Ֆրիդրիխ II-ը իր կառավարման շրջանում շատ ժամանակ ավելի բարձր է դասել Սիցիլիայի շահերը, որը առաջացրել է Հռոմի զայրույթը։ Այդ իրադարձությունները հանգեցրեցին երկար պայքարի պապական իշխանությունների հետ։ Բացի այդ Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենը իրեն համարում էր Կոստանդին Մեծի ու Դավիթ թագավորի հաջորդը, ինչպես նաև Աստծո ընտրյալը երկրի վրա։
Ֆրիդրիխը ւնեցել է 20 օրինական երեխա. [16]
Կան նաև կանայք և երեխաներ, որոնց անունները անհայտ են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.