From Wikipedia, the free encyclopedia
Սինյիտիրո Տոմոնագա (ճապ.՝ 朝永 振-郎, մարտի 31, 1906[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա - հուլիսի 8, 1979[1][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ֆիզիկոս-տեսաբան, Ճապոնիայի ԳԱ (1951 թ.) անդամ։
Սինյիտիրո Տոմոնագա ճապ.՝ 朝永 振-郎 | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1906[1][2][3][…] Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | հուլիսի 8, 1979[1][2][3][…] (73 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[4] բնական մահով |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Տոկյոյի կրթության համալսարան, Լայպցիգի համալսարան, RIKEN?, Տոկիոյի համալսարան և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա[5], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ճապոնական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կիոտոյի համալսարան[6] և Third Higher School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն և անգլերեն |
Ինչով է հայտնի | Քվանտային էլեկտրադինամիկա |
Պարգևներ | |
Հայր | Tomonaga Sanjūrō? |
Sin'ichirō Tomonaga Վիքիպահեստում |
1929 թվականին ավարտել է Կիոտոյի համալսարանը։ 1932-1940 թվականներին աշխատել է ֆիզիկայի և քիմիայի հետազոտությունների ինստիտուտում։ 1937-1939 թվականներին կատարելագործել է գիտելիքները Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի մոտ։ 1941-1969 թվականներին՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, 1963-1969 թվականներին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն և ճապոնիայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են նեյտրոնների և մեզոնների տեսությանը, միջուկային ֆիզիկային, մագնիսականությանը, քվանտային էլեկտրադինամիկային։ 1940 թվականին ենթադրել է մեզոատոմների գոյությունը։ Տոմոնագաին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955 թվականին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ 1965 թվականին Յուլիան Շվինգերի և Ռիչարդ Ֆեյնման հետ մասին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, 1964 թվականին՝ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ։ 1971 թվականից ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.