Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնական կայսրություն (ճապ.՝ 大日本帝國 Դայ Նիպպոն Տեյկոկու, թարգմանաբար նշանակում է «Ճապոնական մեծ կայսրություն»)[3], եղել է պատմական ազգային պետություն և գերտերություն, որը գոյություն է ունեցել 1868 թվականի Մեյձիի հեղափոխությունից մինչև 1947 թվականի սահմանադրությամբ վերափոխվել է ժամանակակից Ճապոնիայի։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Տոկիո | ||||
Արժույթ | Ճապոնական իեն, Կորեական իեն, Թայվանական իեն, Ճապոնական ռազմական իեն | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Դայձյոկան[1] (1868–1885) Սահմանադրական միապետություն (1890–1940, 1945–1947)[2] Միակոսակցական տոտալիտար ռազմական դիկտատուրա բացարձակ միապետության ներքո (1940–1945) Դաշնակիցների վերահսկողության ներքո (1945–1947) | ||||
Պետության գլուխ | Կայսր |
Ճապոնիայի արագ արդյունաբերականությունը և ռազմականացումը դարձրեցին նրան գերտերության և նպաստեցին Ճապոնական գաղութատիրական կայսրության ձևավորմանը Առաջին ճապոնա-չինական պատերազմից, Բոքստերյան ապտամբությունից, Ռուս-ճապոնական պատերազմից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1920-ական թվականների տնտեսական և քաղաքական բումը բերեց ռազմատենչության աճին, որն իր գագաթնակետին հասավ, երբ Ճապոնիան անդամակցեց Առանցքի ուժերին և նվաճեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի մեծ մասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում[4]։
Սկզբնական շրջանում ճապոնական զորքերը մեծ հաջողություններ գրանցեցին Երկրորդ ճապոնա-չինական պատերազմում (1937–1945) և Խաղաղօվկիանոսյան պատերազմում։ Այնուամենայնիվ բազմաթիվ պարտություններ կրելուց և ԽՍՀՄ կողմից Ճապոնիայի պատերազմ հայտարարելուց ու Մանջուրիա ներխուժումից և Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո, կայսրությունը անձնատուր եղավ Դաշնակիցներին 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Երկրի կապիտուլացիային հետևեց օկուպացիա Դաշնակիցների կողմից և նրանց միջամտությամբ ընդունվեց նոր սահամանադրություն 1947 թվականին և կազմավորվեց ներկայիս Ճապոնիա պետությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.