From Wikipedia, the free encyclopedia
Սերբիայի մշակույթ, Սերբիայի և սերբ ժողովրդի մշակույթ։ Այն ձևավորվել և զարգացել է հիմնականում Բուզանդական կայսրության և Սերբ ուղղափառ եկեղեցու ազդեցության ներքո։
Սերբիական գիրը զարգացել է բյուզանդացի աստվածաբան Կյուրեղ և Մեթոդիոս եղբայրների շնորհիվ, որոնք կրոնական արարողություններ էին կատարում սլավոնական լեզվով։ Հարկ է նշել, որ սերբերը բավականին երկար ժամանակ կիրիլիցային զուգահեռ օգտագործել են գլագոլիցա։ Գլագոլիցայի ավանդությունը սերբական տարածքներում կիրառելի է դարձել ի շնորհիվ Խորվաթիայից դեպի Սերբիա տարածում գտած Խորվաթիայի գլագոլյան լեզվի, որտեղ հանգրվանել էին Կյուրեղի և Մեթոդիոսի որոշ հետևորդներ։ Տարածում է գտել նաև լատինական գիրը։ Հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Ադրիատիկ ծովի հռոմեական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դուբրովնիկն ու Անտիվարին։ Սերբական գրի կիրառական առանձնահատկությունները 9-ից 12-րդ դարերում եղել է այն, որ գլագոլիցան, կիրիլիցան և լատիներենը օգտագործվել են ոչ թե որևէ համապարփակ բնակության և հստակ սահմանազատված վայրում, այլ իրար զուգահեռաբար գրեթե բոլոր շրջաններում։ Նշված ժամանակաշրջանի գրային հուշարձաններ չեն պահպանվել։
Սերբիական հնագույն ձեռագրերից է հանդիսանում «Միրոսլավի ավետարանը», որը ստեղծվել է 1185 թվականին խումյան կնյազ Միրոսլավի պատվերով և արտացոլում է խումյան գրային դպրոցի առանձնահատկությունները։ Այն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության ցանկում է և պահպանվում է Բելգրադի ազգային թանգարանում[1][2]։ Ավելի ուշ սերբական ժողովրդական լեզվով 1189 թվականին ստեղծված «Բանա Կուլինի աշխատությունն» է, որը ստեղծվել է բոսնիական առաջնորդի պատվերով, ով խաղաղության պայմանագիր է կնքել Դուբրովնիկի հետ։ Ամենահին ձեռագիրը համարվում է 9-ից 11-րդ դարերում ստեղծված Կոլցովի հավաքածուն, որն ամենայն հավանականությամբ կազմվել է բուլղարա-սերբիական մշակութային ազդեցության գոտում[3]։ Մեկ այլ հնագույն ձեռագիր է համարվում գլագոլիցայով գրված «Մարինյան Ավետարանը», որի ստեղծման վայրը վիճելի է․ այն կա՛մ գրվել է պատմական Մակեդոնիայում կա՛մ Սերբիայի հարավ-արևելքում։
Սերբիական բնօրինակ գրական աշխատություններից են համարվում 10-12-րդ դարերում գրված «Սերբիական կնյազների ժամանակագրությունը» և 10-12-րդ դարերում գրված «Դուկլինա քահանայի տարեգիրքը»։ Վերջինս ստեղծվել է Դուկլիից սերբիացի անանուն քահանայի կողմից և ի սկզբանե, գրված է եղել սլավոնական լեզվով, իսկ ավելի ուշ թարգմանվել լատիներեն[4][5]։
Սերբական մշակույթը առավել համակարգված և կանոնավոր բնութագիրը ձեռք բերեց 12-րդ դարի վերջում-13-րդ դարի սկզբին կենտրոնական կառավարմամբ ամուր սերբիական պետության ստեղծմամբ և Նեմանիչների դինաստիայի՝ երկրի ղեկին հայտնվելով։ Այդ ժամանակաշրջանում երկրի տարածքում բուլղարական, ռուսական, հունական գրականության ի հայտ գալը էապես նպաստեց սերբիական առանձին յուրահատուկ գրականության ձևավորմանը։ Գործընթացի սկսեց Սավա I Սերբիացին, ով 1208 թվականին կազմեց իր հոր` Ստեփան Նեմանիի կենսագրությունը։ Սավային հետևեց նրա եղբայրը` Ստեփան Սերբիացին, ով հետագայում դարձավ Սերբիայի թագավոր և 1216 թվականին ստեղծեց Սիմեոն Նեմանի կենսագրական աշխատությունը։ Սիմեոնի 3-րդ ստեղծագործությունը գրվեց 1264 թվականին հիլանդրյան քահանայապետ Դոմենտիանի կողմից։ Տվյալ ժամանակաշրջանի սերբիական գրականության մեջ իրենց ներդրումն են ունեցել անանուն սերբ գրականագետները։ Նրանցից մեկը Հիլանդարում ստեղծել է Սավայի կենսագրականը։ Ամենայն հավանականությամբ սրբի մահից հետո այն լրամշակվել է մասունքների տեղափոխման պատմության հաշվին։
Մեծ կարևորություն ունի նաև հունական էպոսը։ Սերբական ամբողջական էպոսը Ֆոլկլորիստները բաժանում են հետևյալ հիմնական փուլերի՝
1389 թվականի Կոսովյան ճակատամարտը և հետագա դեպքերը ունեցան էական ազդեցություն սերբիական մշակույթի վրա, մասնավորապես, գրականության վրա։ Ստեղծվել է կոսովյան թեմատիկային առնչվող հսկայական գրականություն, որոնք համադրվում էին հերոսական էպոսի հետ։ Գրված երգերը սերբ ժողովրդին կոչ էին անում պայքարել զավթիչների դեմ, փառաբանում էին հերոսներին, քննադատում վախկոտությունն ու դավաճանությունը։ Մանսնավորապես ստեղծվում է «Կոսովյան շարք»։ Այս ստեղծագործությունն ընդհանուր առմամբ խորը դրամատիզմով է լեցուն, իսկ երգերի հիմնական կերպարը Լազար իշխանն է, որը սերբերին առաջնորդել է ճակատամարտի ժամանակ[6]։
1945 թվականին երկրի ազատագրումից հետո Սերբիայի մշակութային կյանքը միաձուլվեց Հարավսլավիայի այլ ժողովուրդների մշակույթին։ Խորը տնտեսական վերաձևավորումները սոցիալիզմի հարավսլավիական մոդելի գոյատևման ընթացքում հանգեցրեցին քաղաքների բնակչության զգալի աճի և կենսամակարդակի բարձրացմանը։ ԽՍՀՄ-ի հետ ունեցած սերտ հարաբերությունները նպաստեցին արևմտաեվրոպական մշակույթի ներթափանցմանը Սերբիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.