ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Սառա Քեթրին Փոլսոն (անգլ.՝ Sarah Catherine Paulson, դեկտեմբերի 17, 1974[3][4], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է։ Նա կարիերան սկսել է բեմից, իսկ 1990-ականներից խաղացել «Ամերիկյան գոթիկա» (1995–96) և «Ջեքն ու Ջիլը» (1999–2001)։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի կոմեդիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչ են ուզում կանայք» (2000) և «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ունեցել է դրամատիկ դերեր՝ «Ճանապարհ դեպի պատերազմ» (2002) և «Անպարկեշտ Բեթի Փեյջը» (2005)։
Սառա Փոլսոն անգլ.՝ Sarah Paulson | |
---|---|
Փոլսոնը 2015 թ․-ի Comic-Con International-ին, Սան Դիեգո | |
Հասակը | 1,68 մ |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1992)[1], Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Berkeley Carroll School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1994-այժմ |
Ժանրեր | դրամա, թրիլեր, սարսափ, կատակերգություն |
Ամուսին(ներ) | Չերրի Ջոնս (2004-09) |
Համատեղ ապրող(ներ) | Չերրի Ջոնս և Հոլանդ Թեյլոր[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
sarah-paulson.net | |
Փոլսոնը նոմինացվել է «Ոսկե Գլոբուս»-ին 2007 և 2012 թվականներին և «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։
Սառա Փոլսոնը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 17-ին, Ֆլորիդայի Տամպա քաղաքում։ Հայրը՝ Դուգլաս Լիլ Փոլսոն II, մայրը՝ Քեթրին Գորդոն[6]։ Նա ապրել է Հարավային Տամպայում մինչև հինգ տարեկան, երբ ծնողները բաժանվեցին[7]։ Նա իր ժամանակն անկացնում էր Մենում, մինչև մոր հետ Նյու Յորք տեղափոխվելը։ Նա ամառային արձակուրդներն անցկացնում էր Ֆլորիդայում, այցելելով հորը[7]։ Փոլսոնն ընդունվում է Մանհեթենի Կատարողական արվեստի ավագ դպրոց[8][9], այնուհետև Ամերիկայի Դրամատիկ Արվեստի Ակադեմիա[7]։
Փոլսոնի դեբյուտը եղել է «Օրենք և կարգ» սերիալի մեկ սերիաում 1994 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի ստացավ իր առաջին գլխավոր դերը սարսափ սերիալում՝ «Ամերիկյան գոթիկա» (1995—1996)[10]: Իր երկրորդ հիմնական դերը հեռուստատեսությունում եղավ «Ջեք և Ջիլ» սերիալում 1999—2001 թվականներին[10]։
Կարերայի սկզբին Փոլսոնը խաղում էր երկրորդ պլանի դերեր, որոնց շարքում են «Ուրիշ քույրը» (1999), «Գողություն» (1999), «Ինչ են ուզում կանայք» (2000), «Ճանապարհ դեպի պատերազմ» (2003), «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ««Սերենիտի» առաջադրանքը» (2005)։ Իր առաջին գլխավոր դերը երկար չի եղել՝ «Հոուպ ցատկը» սիթքոմում 2002 թվականին, որից հետո նա խաղաց «Դեդվուդում»[10]։
2005 թվականին նա առաջին անգամ խաղաց բրոդվեյան բեմում «Ապակյա գազան» ներկայացումը Ջեսիկա Լենգի հետ[10]։ Հաջորդ տարի, Փոլսոնը քննադատների ուշադրությունը գրավեց իր կատակերգական դերով, որտեղ նա մարմնավորում էր Հարիեթ Հեյսի դերը «Studio 60 on the Sunset Strip» սերիալում։ Չնայած նրան, որ շոուն տևեց ընդամենը մեկ եթերաշրջան, Պոլոնն իր դերի համար ստացավ իր կարիերայի առաջին անվանակարգը Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը։
2008 թվականին Սառա Փոլսոնը խաղաց «Կուպիդոն» (2009) սերիալի գլխավոր հերոսուհու դերը, որը փակվեց առաջին եթերաշրջանից հետո։ Մեծ էկրաններին նա նկարահանվեց 2008 թվականի ֆիլմում՝ «Վրիժառուն», իսկ դրա ընթացքում եղել է հրավիրված աստղ «Հուսահատ տնտեսուհիները», «Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ» և «Կրքի անատոմիա» սերիալներում։ 2011 թվականին նա նկարահանվեց «Մարթա, Մարսի Մեյ, Մարլեն» և «Հին Նոր տարի» ֆիլմերում։
2012 թվականին, քաղաքական գործչի՝ Նիկոլ Ուոլլեսի «Խաղը Փոխվել է» հեռուստաֆիլմի դերի համար, Փոլսոնը նոմինացվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում»[5], ինչպես նաև մրցանակ նույն անվանակարգում Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը[11]։
2011 թվական Ռայան Մըրֆին հրավիրեց Փոլսոնին խաղալու իր նոր սերիալում՝ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ում։ Դրանից հետո նա հրավիրվեց նույն հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանին, որտեղ նա մարմնավորում էր խիզախ լրագրող Լանա Ուինտերսի դերը, որի համար նա մեծ գովաբանության արժանացավ մամուլի կողմից[12], ինչպես նաև հաղթեց Critics' Choice Television Awards-ի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմում/սերիալում» մրցանակը և հերթական անգամ առաջադրվեց «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։ Փոլսոն նաև խաղաց Մայքլ Ֆեսսբենդերի կնոջ դերը «12 տարվա ստրկություն» ֆիլմում[13] և վերադարձավ «Ամերիկյան սարափ պատմության» երրորդ և չորրորդ եթերաշրջաններին[14]։
Փոլսոնը սկսել էր հանդիպել դերասանուհի Չերրի Ջոնսի հետ սկսած 2004 թվականից, իսկ 2007 թվականին զույգը հայտարարեց իրենց սիրո մասին Velvetpark-ի հարցազրույցի ժամանակ, ԼԳԲՏ Նյու Յորքի կենտրոնում[15]։ Նրանք բաժանվեցին 2009 թվականին[16]։ 2013 թվականին Broadway.com կայքին տված հարցազրույցի ժամանակ Փոլսոնն ասել էր, որ մինչև Ջոնսը, նա հանդիպել է միայն տղամարդկանց հետ և նրանց բաժանումից հետո ոչ մեկի հետ հարաբերություն չի ունեցել, բայց ուշադրութուն սևեռելով նրա սեքսուալության վրա, նա ասաց, որ «դեպքը ջրիկ է ինձ համար»[17]։
Փոլսոնն ունի թլիկություն[18]։ Նա ունի դաջվածք իր ձախ դաստակին՝ «Ա» և «Մ», որը կապված է իր մահացած շների հետ։ Նա ունի նաև վզի մասում աստղեր, կրկին աստղ իր աջ ոտքի սկզբնամասին և աջ ձեռքի ափին դարձվածք՝ չինական նշանի տեսքով։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1994 | Օրենք և կարգ | Law & Order | Մեգի Քոներ | 1 սերիա |
1995 | Վերջապես ընկերներ | Friends at Last | Դիանա | |
1995-1996 | Ամերիկյան գոթիկա | American Gothic | Մերլին Թեմփլ | 18 սերիա |
1997 | Լեվիտացիա | Levitation | Էվու | |
1998 | Տան երկար ճանապարհ | The Long Way Home | Լիանա Բոսերտ | |
1999 | Ուրիշ քույրը | The Other Sister | Հիզեր Թեյտ | |
1999 | Կողոպուտ | Held Up | Մերի | |
2000 | Ինչ ուզում կանայք | What Women Want | Էննի | |
1999-2001 | Ջեքն ու Ջիլը | Jack & Jill | Էլիզա Քրոնքեյտ | 31 սերիա |
2001 | Հրեշտակի դիպումը | Touched by an Angel | Զոյի | 1 սերիա |
2002 | Բզեզը | Bug | Էյլին | |
2002 | Հուոպ ցակտ | Leap of Faith | Հոուպ Ուորդվել | 6 սերիա |
2002 | Ճանապարհ դեպի պատերազմ | Path to War | Լյուսի Բեն Ջոնսոն | |
2003 | Գրողի ծո՜ցը սերը | Down with Love | Վիկի Հիլլեր | |
2004 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Ագաթա Ռիփ | 1 սերիա |
2005 | Լողորդներ | Swimmers | Մերիալ | |
2005 | Ջիմը Պիկադիլիից | Piccadilly Jim | Էն Չեսթեր | |
2005 | Դեդվուդ | Deadwood | տիկին Իզրիշայզեր | 9 սերիա |
2005 | «Սերենիտի» առաջադրանքը | Serenity | Բժ․ Քերոն | |
2005 | Անպարկեշտ Բեթի Փեյջը | The Notorious Bettie Page | Բանի Իգեր | |
2006 | Դիգգերներ | Diggers | Ջուլի | |
2006 | Գրիֆֆին և Ֆենիքս․ երջանկության եզրագծին | Griffin & Phoenix | Փերի | |
2006 | Հարսանիքը Սուրբ Ծննդին | A Christmas Wedding | Էմիլի | |
2006-2007 | Studio 60 on the Sunset Strip | Հերիեթ Հեյս | 22 սերիա Անվանակարգ — Ոսկե Գլոբուս «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի ֆիլմ/սերիալ» Անվանակարգ — Satellite «Լավագույն դերասանուհի» | |
2008 | Սիրունիկը/հաղթանդամը | Pretty/Handsome | Կորկի Ֆրոմմ | |
2008 | Վրիժառուն | The Spirit | Բժ․ Էլեն Դոլան | |
2009 | Կուպիդոն | Cupid | Քլեր ՄակՔրեյ | 7 սերիա |
2010 | Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ | Law & Order։ Special Victims Unit | Էնն Հիլեթի | 1 սերիա |
2010 | Կրքի անատոմիա | Grey’s Anatomy | Էլիս Գրեյ | 1 սերիա |
2010 | Նոյեմբերյան Սուրբ Ծնունդ | November Christmas | Բեթ Մարքս | |
2011 | Մարթա, Մարսի Մեյ, Մարլեն | Martha Marcy May Marlene | Լյուսի | Մրցանակ - Գոթեմ «Լավագույն դերասանական կազմ» |
2011 | Հին Նոր տարի (ֆիլմ, 2011) | New Year’s Eve | Գրեյս Շվոուբ | |
2007, 2011 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | Լիդի Լիդկուիստ | 2 սերիա |
2011 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տուն | American Horror Story։ Murder-House | Билли Дин Ховард | 3 սերիա |
2012 | Խաղը փոխվել է | Game Change | Նիկոլ Ուոլլես | Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Անվանակարգ — Ոսկե Գլոբուս «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Անվանակարգ — Satellite «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» |
2012 | Ընդմիշտ | The Time Being | Սառա | |
2012 | Մադ | Mud | Мэри Ли | Հատուկ մրցանակ Independent Spirit |
2012—2013 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան | American Horror Story։ Asylum | Լանա Ուինտերս | 13 սերիա Մրցանակ - Critics' Choice Television Awards «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Մրցանակ — Saturn «Լավագույն հեռուստադերասանուհի» |
2013—2014 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողով | American Horror Story։ Coven | Կորդելիա Ֆոքս | 13 սերիա Անվանակարգ — Էմմի «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» |
2013 | 12 տարվա ստրկություն | 12 Years a Slave | տիրուհի Մերի Էպս | Նոմինացիա — Screen Actors Guild Award «Լավագույն դերասանական կազմ» |
2014-2015 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկես | American Horror Story։ Freak Show | Բեթ և Դոթ | 13 սերիա Մրցանակ - Critics' Choice Television Awards «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» |
2015 | Քերոլ | Carol | Էբբի Գերհարդ | |
2015 | Վազողը | The Runner | Քեյթ Հեբբեր | |
2015 | Ամերիկյան կրիմինալ պատմություն․ Մարդիկ ընդդեմ Օ Ջեյ Սիմփսոնի | American Crime Story։ The People vs. O. J. Simpson | Մարշա Քլարկ | 10 սերիա |
2015-2016 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հուրանոց | American Horror Story։ Hotel | 13 սերիա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.