Չերի Ջոնս (անգլ.՝ Cherry Jones, նոյեմբերի 21, 1956[1][2], Paris, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Թոնի» և «Էմմի» մրցանակների կրկնակի դափնեկիր է։ Ջոնսը ամենամեծ ճանաչման է հասել Բրոդվեյի բեմում խաղացած դերերի շնորհիվ, թեև առավել հայտնի է Fox-ի «24 ժամ» սերիալում ԱՄՆ նախագահ Էլիսոն Թեյլորի դերով։
Չերի Ջոնս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1956[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Paris, Թենեսի, ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, մյուզիքլի դերասան, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, աուդիոգրքեր կարդացող, ակտիվիստ և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Sophie Huber?[3] |
Համատեղ ապրող(ներ) | Սառա Փոլսոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանք և կարիերա
Ջոնսը ծնվել է Թենեսիում և 1978 թվականին ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանը բակալավրի աստիճանով՝ դրամատուրգի մասնագիտությամբ[6]։ Ապա նա սկսել է պրոֆեսիոնալ հանդես գալ տեղի թատրոններում, նախքան Նյու-Յորք տեղափոխվելը[7]։ 1983 թվականին նա բրոդվեյական բեմում առաջնաելույթ է ունեցել «Բարեգործը» պիեսում, իսկ հետո հանդես է եկել «Որքան կարևոր է լուրջ լինելը»-ում և «Մակբեթ»-ում։
Ջոնսը իր կարերայի ընթացքում հինգ անգամ առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ նվաճելով երկու արձանիկներ՝ 1955 թվականին «Ժառանգորդուհի» և տասը տարի անց «Կասկած»-ի համար[8]։ 2014 թվականին նա Ամերիկան փառքի թատերական սրահի կազմի մեջ է մտել[9]։
Ի լրումն իր բեմական կարիերայի՝ Ջոնսը խաղացել է մի շարք կինոֆիլմերի երկրորդ պլանում, ներառյալ «Ձիերի կախարդը» (1998), «Կատարյալ փոթորիկը» (2000), «Նշանները» (2002) և «Խորհրդավոր անտառը»։ 2000-ական թվականներին նա նաև ակտիվ է եղել հեռուստատեսությունում, որտեղ խաղացել է ԱՄՆ նախագահ Էլիսոն Թայլորի դերը Fox-ի «24 ժամ» սերիալում, որով ստացել է «Էմմի» մրցանակ 2009 թվականին[10]։ 2012 թվականին նա նաև նկարահանվել է NBC-ի ոչ երկար ժամանակ գոյություն ունեցող «Զարթոնք» սերիալում։
Ջոնսը լեսբուհի է[11]։ 2004-2009 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սառա Փոլսոնի հետ[12]։ 2015 թվականին նա ամուսնացել է ռեժիսոր Սոֆի Հյուբերի հետ[13]։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1983 | հֆ | Օ' Մելի | O’Malley | քարտուղար |
1986 | հֆ | Ալեքս։ Երեխայի կյանքը | Alex: The Life of a Child | Թինա Կրոուֆորդ |
1986 | հֆ | Ադամի խնձոր | Adam’s Apple | Ջենիս Իթոն |
1987 | ֆ | Ցերեկային լույս | Light of Day | Սինդի Մոնթգոմերի |
1987 | ֆ | Չիկագո բլյուզ | The Big Town | Ջինջեր Մաքդոնալդս |
1987 | ս | Սփենսեր | Spenser: For Hire | Թրեյսի Կինկեյդ |
1991-1992 | ս | Սև սեր | Loving | Ֆրենքի |
1992 | ֆ | Տանտիրուհին | HouseSitter | Բեթթի |
1993 | ս | Տրայբեյկա | Tribeca | կոպիտ մարդ |
1995 | կֆ | Ջուր պոլիոմելիթ վիրուսով | Polio Water | Վիրջանյա |
1997 | ֆ | Ջուլիան Պո | Julian Po | Լյուսի |
1998 | ֆ | Ձիերի կախարդը | The Horse Whisperer | Լիզ Հեմոնդ |
1999 | հֆ | Սպանություն փոքրիկ քաղաքում | Murder in a Small Town | Միմի |
1999 | ֆ | Օրորոցը կարելի է ճոճել | Cradle Will Rock | Հոլի Ֆլինեգան |
1999 | հֆ | Կնոջ գործը | The Lady in Question | Միմի Բարնս |
2000 | ֆ | Էրին Բրոկովիչ | Erin Brockovich | Պամելա Դանկան |
2000 | ֆ | Կատարյալ փոթորիկը | The Perfect Storm | Էդի Բեյլի |
2000 | հֆ | Խիզախ Կորա | Cora Unashamed | Լիզբետ Ստուդեբանտ |
2001 | հֆ | Ընտանեկան երջանկության գրավականը | What Makes a Family | Սենդի Կատալդի |
2001 | ս | Ֆրեյզեր | Frasier | Ջենետ |
2002 | ս | Ամերիկյան միացում | American Experience | պատմող |
2002 | ֆ | Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները | Divine Secrets of the Ya-Ya Sisterhood | Բագի |
2002 | ֆ | Նշաններ | Signs | սպա Պասկի |
2004 | ս | Արևմտյան թևերը | The West Wing | Բարբարա Լեյտոն |
2004 | ֆ | Խորհրդավոր անտառ | The Village | տիկին Կլեկ |
2004 | ֆ | Օուշենի տասներկու ընկերները | Ocean's Twelve | Մոլի Սթար / տիկին Կոլդուել |
2004-2005 | ս | Ակումբային հանդերձարան | Loving | քույր Մարի |
2005 | ֆ | Լողորդներ | Swimmers | Ջուլիա Թայլեր |
2007 | կֆ | — | The Breakfast | կին |
2008 | հֆ | 24 ժամ։ Քավություն | 24: Redemption | նախագահ Էլիսոն Թեյլոր |
2009 | ֆ | Մայրը և երեխան | Mother and Child | քույր Ջոան |
2009 | ֆ | Ամելիա | Amelia | Էլեոնոր Ռուզվելտ |
2009-2010 | ս | 24 ժամ | 24 | նախագահ Էլիսոն Թեյլոր |
2011 | ֆ | Բոբեր | The Beaver | փոխնախագահ |
2011 | ֆ | Հին Նոր տարի | New Year's Eve | տիկին Ռոուզ Ախերն |
2012 | ս | Զարթոնք | Awake | բժիժկ Ջուդիտ Էվանս |
2014 | ֆ | Օր ու գիշեր | Days and Nights | Մերի |
2015 | ֆ | Գավաթների ասպետը | Knight of Cups | Ռուտ |
2015 | ֆ | Ես տեսնում եմ լույսը | I Saw the Light | Լիլի Վիլյամս |
2015-2019 | ս | Ակնհայտ է | Transparent | Լեսլի Մակինո |
2016 | ս | Գթասրտության փողոց | Mercy Street | Դորոթեյա Դիքս |
2016 | ֆ | Լրագրող | Whiskey Tango Foxtrot | Ջերի Թաուբ |
2016 | ս | 11.22.63 | 11.22.63 | Մարգարիտա Օսվալդ |
2016 | ս | Սև հայելի | Black Mirror | Սյուզան |
2017 | ֆ | Երեկույթ | The Party | Մարթա |
2017 | ս | Ամերիկյան միացում | American Crime | Լորի Էն Հեսբի |
2018 | ս | Պորդլանդիա | Portlandia | կամուրջի կառավարիչ / նոր քաղաքապետ |
2018 | ֆ | Մաշված անձնավորություն | Boy Erased | բժիշկ Մալդուն |
2018-2019 | ս | Աղախնի պատմվածքը | The Handmaid's Tale | Հոլի Մեդոքս |
2019 | ֆ | Գինու երկիր | Wine Country | տիկին Սանշայն |
2019 | ս | Քիմերիկա | Chimerica | Մել Կինքեյդ |
2019 | ֆ | Անձրևոտ օր Նյու Յորքում | A Rainy Day in New York | մայր Գեթսբի |
2019 | ֆ | Որբ Բրուքլինը | Motherless Brooklyn | Գեբի Հորովից |
2019 | ֆ | Ընկեր | The Friend | Ֆեյտ Պրուիտ |
2019 | ս | Ժառանգները | Succession | Նեն Պիրս |
2020 | ս | Պաշտպանելով Ջեյքոբին | Defending Jacob | Ջոանա Քլայն |
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.