Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մեն (անգլերեն՝ Maine), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում։ Բնակաչությունը կազմում է 1 328 188 մարդ (2011 թվականի տվյալներով 41-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է։ Այս տարածաշրջանի տեղաբնիկները հնդկացիներն են, ովքեր խոսում են ալգոներեն լեզվով։ Առաջին եվրոպացիները Մենում եղել են ֆրանսիացիները՝ 1604 թվականին Սուրբ խաչ կղզու վրա (Saint-Croix): 1620-ական թվականին Մեն նահանգի սահմանի երկայնքով հիմնադրվել էին մի շարք անգլիական բնակավայրեր, սակայն տեղանքը ուներ խիստ կլիմա։ Տարածաշրջանում տեղաբնիկների միջև հակամարտությունների պատճառով նրանք բնաջնջվել են այդ տարիների ընթացքում։ XVIII դարի սկզբին Մենում պահպանվել են բրիտանական բնակավայրերի միայն մի մասը։ Ամերիկյան և բրիտանական պատերազմներիի ժամանակ նրանք կռվել են նաև Մեն նահանգի տարածքում։ 1820 թվականին Մենը եղել է Մասսաչուսեթս նահանգի մի մասը։ 1820 թվականի մարտի 15-ին Միսսուրի գետի փոխզիջման հետևանքով՝ Մենը առանձնանլով դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։
Մեն անգլ.՝ Maine | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մասաչուսեթս, Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||||
Հիմն | State of Maine Song? և Ballad of the 20th Maine? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Օգաստա | |||||
Ամենաբարձր կետ | Katahdin? | |||||
ԲԾՄ | 180 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Maine Legislature? | |||||
Դատական մարմին | Maine Supreme Judicial Court? | |||||
Միության մուտք | մարտի 15, 1820 (23-րդ) | |||||
Բնակչություն | ▲1 362 359 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (41 տեղ) | |||||
Տարածք | 91 646 կմ² (39 տեղ) | |||||
Հիմնադրված է | մարտի 15, 1820 թ. | |||||
Սահմանակցում է | Նյու Հեմփշիր, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | ME | |||||
Փոխարինեց | Մասաչուսեթս | |||||
ISO 3166-2 կոդ | US-ME | |||||
Անվանված է | Province of Maine? | |||||
Մականուն | The Pine Tree State | |||||
Միության մուտք | մարտի 15, 1820 (23-րդ) | |||||
maine.gov(անգլ.) | ||||||
Շատ հաճախ նահանգը անվանում են նաև`«Սոճիների նահանգ»։
Եվրոպացիների տարածումը Մենում եղել է 1607 թվականին՝ Պլիմուտի ընկերության հսկողության տակ։ 1622 թվականի հողային կարգավորումից հետո ստեղծվեց Մեն նահանգը։ Անկախության պատերազմի ընթացքում, 1812 թվականին Մենը գտնվում էր բրիտանացիների հսկողության տակ։ Մենը որպես առանձին նահանգ գոյություն է ունեցել 1820 թվականին, մինչ այդ եղել է Մասաչուսեթս նահանգի մի մաս։
Նահանգի մակերեսը կազմում է 91 646 կմ², վարչական կենտրոնը Օգաստա քաղաքն է, ամենամեծ քաղաքը Փորթլենդն է։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչները (1606 մ բարձրությամբ— Քաթադին լեռը)։ Կլիման խոնավ բարեխառն է։ Հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 5 °C, իսկ հուլիսին `15-18 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1000 մմ։ Արագընթաց գետերում և լճերում կան հիդրոէլեկտրակայններ (1973 թվականի տվյալներով հզորությունը կազմում է ավելի քան 1,5 գիգավատ)։ Նահանգի կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Ֆերմերային տնտեսությունները հիմնականում փոքր են, զբաղեցնում է Մեն նահանգի տարածքի 18%-ը։ Գյուղատնտեսության 65%-ը ստացվում է անասնապահությունից (1971)։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն (1972) կազմել է 142 հազար, այդ թվում 66 հազարը կաթնատու կովեր են։ Կարտոֆիլի արտադրությամբ Մենը ԱՄՆ-ում առաջին տեղում է (աճեցման հիմնական վայրը Արուստուկ գետի հովիտն է)։ Զարգացել է կաշվե կոշկեղենի, տեքստիլի և կարի արդյունաբերությունը։ Զարգանում է նաև նավաշինությունը։ Ափամերձ հատվածում զարգացած է նաև ձկնորսությունը և պահածոյացված ձկների արտադրությունը։ Արտադրական արդյունաբերությունը ուներ 103 հազար աշխատող (1971)։
Ոչ մետաղային օգտակար հանածոներն են` ավազը, մանրախիճը, կավը, կրաքարը, գրանիտը և տորֆը։ Կան նաև ցինկի, կապարի և թանկարժեք քարերի պաշարներ։
Անտառները զբաղեցնում են Մեն նահանգի 84 %-ը։ Այս ցուցանիշը չունի հավասարը ԱՄՆ մյուս նահանգների հետ համեմատած։ Ամենատարածված ծառերն են` փշատերև ծառերը, կարմիր և սպիտակ եղևնին, մայրի, մոլեխինդին և սպիտակ սոճին։ Հյուսիսային և հյուսիսարևելյան մասում աճում են եղևնիները և մայրին, իսկ հարավ արևմտյան մասում աճում է սպիտակ սոճի։ Սաղարթախիտ ծառերից առավել տարածված է հաճարենին, սպիտակ և դեղին կեչին, շաքարե և դեղին թխկի, բարդի, սպիտակ կաղնի, սև ուռենի, սև ու սպիտակ հացենի և ամերիկյան կնձնի։ Ծաղիկների ու թփերի մեծ մասը աճում է նահնգին բնորոշ հյուսիսային ջերմային գոտում։
Անտառային նահանգում ապրում են` եղջերու, սև արջ, լուսան, կուղբ, ջրասամույր, ջրաքիս, կզաքիս, աքիս, կարմիր աղվես, մոխրագույն և սպիտակ նապաստակ, կարմիր և մոխրագույն սկյուռ, շերտասկյուռ, և մացառախոզ։ Նահանգի լճերում և գետերում ապրում են սովորական պերկես, կարմրախայտ, գայլաձուկ և սաղմոն։ Ափամերձ ջրերում ապրում են `փոկեր և ծովային խոզեր, ինչպես նաև բազմաթիվ ձկներ, որոնք բնորոշ են Հյուսիսային Ատլանտիկային։
Նահանգը նաև բնակավայր է բազմաթիվ թռչունների համար, ինչպիսիք են` ճայերը, փափկասուն բադերը, կանադական սագերը։
Ըստ 2015 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների, Մենի բնակչությունը կազմել է 1 329 328 մարդ, իսկ բնական աճը 2010 թվականի համեմատ աճել է 0,07 %-ով[2]։ Բնակչության խտությունը կազմում է 16,6 մարդ՝ մեկ կիլոմետր քառակուսու վրա։ Բնակչության ամենացածր խտությունը նահանգի արևելյան մասում է Միսսիսիպիում։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների, ռասայական կազմի մեջ մտնում են` սպիտակամորթներ (94,4 %), աֆրոամերիկացիներ (1,1 %), տեղաբնիկներ (0,6 %), ասիացիներ (1 %), այլ ռասայի ներկայացուցիչներ (0,1 %)[3]։ Բնակչության 1,3 %-ը լատինոամերիկացիներ են։ Սպիտակամորթների հիմնական մասը կազմում են անգլիացիները (30,6 %), ֆրանսիացիները (25 %), իռլանդացիները (18,3 %), գերմանացիները (8,3 %), իտալացիները (5,8 %), շոտլանդացիները (4,8 %)։
2000 թվականի տվյալներով բնակչության 92,25 %-ը խոսում է անգլերեն։ Բնակչության 5,28 %-ը խոսում է ֆրանսերեն[4]։ Մեն նահանգում չկա պաշտոնական լեզու, բայց առավել տարածված է անգլերենը[5]։
Մենը գտնվում է խոնավ մայրցամաքային (ըստ Köppen climate classification Dfb կլիմայի դասակարգման) կլիմայական գոտում, ամռանը խոնավ է։ Ձմեռը Վ պետության տարածքում ցուրտ է և ձնառատ, խիստ է հատկապես հյուսիսային մասում։ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում փքր-ինչ մեղմ է ձմռանը և հով է ամռանը։ Սովորաբար, հուլիսին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 75-80 °F (24-27 °C) է, իսկ գիշերը հասնում է մինչև 50 °F (մոտ 15 °C): Ջերմաստիճանը հունվարին հասնում է մոտ 32 °F (0 °C), հարավային ափամերձ գոտում գիշերը ցածր է լինում 0 °F - ից (-18 °C)[6]
Նահանգում ռեկրդային բարձր ջերմաստիճան 105 °F (41 °C),գրանցվել է 1911թ հուլիսին, Նորթ Բրիջթոնում[7]։ Տեղումների քանակը Մենում կլոր տարին գրեթե հավասարաչափ է բաշխվում, բայց ավելի խիստ է Հյուսիսային և Հյուսիս-Արևմտյան Մենում, որտեղ ուշ աշնանը կամ վաղ գարնանը ափի երկայնքով ցուրտ փոթորիկներ են լինում։ Սակայն այս տարածքներւմ գարնան վերջին և ամռան ամիսներին սովորաբար չոր է, համեմատած ողջ Միացյալ Նահանգների հետ։ Այլ նահանգների համեմատ ամպրոպները ևս քիչ են, տարվա մեջ ընդամենը 20 ամպրոպային օրեր են գրանցվում։ Տորնադոները Մենում հազվադեպ են լինում, կարելի է ասել՝ երկու տարին մեկ անգամ, այն էլ հիմնականում նահանգի հարավային մասում[8], Արևադարձային ցիկլոնները ևս շատ հազվադեպ են լինում[9]։
Մենում գործում են երկու խոշոր օդանավակայաններ՝ Փորթլենդի միջազգային օդանավակայանը և Բանգորի միջազգային օդանավակայանը։ Որպես խոշոր ավիաընկերություններ՝ ամեն օր ունենում են ինքնաթիռների հետևյալ ուղղությունները՝ Նյու Յորք, Ատլանտա և Օռլանդո։ Կան նաև փոքր օդանավակայաններ, որոնք անցնում են Կեյպի օդային տարածքով և սպասարկում են Սեսնա (Cessna 402s) և Փայնե (Penair) ընկերության Սաբ (Saab 340s) ինքնաթիռները։ Ամբողջ Մենով ցրված շատ փոքր, ընդհանուր նշանակության օդանավակայաններն էլ զբաղվում են ավիափոխադրումներով[10]։
Մեն նահանգով անցնում են մի շարք միջպետական ճանապարհներ և մայրուղիներ՝ Միջպետական 95 (I-95), ինչպես նաև նրա Արևելյան մասնաճյուղը I-295, լրացուցիչ 195, 395 և ոչ պաշտոնական I-495 ճանապարհները։ Բացի այդ, U. S. Route 1 (US 1)-ից սկսվում է Ֆորթ Քենթ-ի ճանապարհը և տանում է դեպի Ֆլորիդա։
Ուղևորատար գնացքը, ուղևորվելով դեպի Ամտրակ (Amtrak,) կապում է Բրանսվիկի (Brunswick) և Բոստոնի Հյուսիսային կայարանները, ունենալով կայարաններ Ֆրիպորտում, Պորտլանդում, Օլդ-Օրչարդ- Բիչում, Սակոում և Ուելսում։
"Downeaster" գնացքը կատարում է հինգ ամենօրյա ուղևորություններ, որոնցից երեքը շարունակվում են մինչև Պորտլանդ- Բրունսվիկ[11]։
Պետության ողջ տարածքում բեռնափոխադրումներ իրականացնում են տարածաշրջանային և կարճ երթուղիներով փոխադրամիջոցները։ Գործում են Փան Ամ երկաթուղին (Pan Am Railways, նախկինում հայտնի էր որպես Guildford Երկաթուղային համակարգ), որը կապում է նախկին Բոստոն և Մեն Կենտրոնական երկաթուղիները, Սուրբ Լոուրենս և Ատլանտյան երկաթուղիները, Մենի Արևելյան երկաթուղին, Կենտրոնական Մեն երկաթուղին (Quebec), Քուբաք և Նյու Բրանսուիկ Հարավային երկաթուղին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.