Սանտա Մարիա ին Արաչելի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սանտա Մարիա ին Արաչելի (իտալ.՝ Santa Maria in Ara coeli al Campidoglio), տիտղոսակիր բազիլիկ Հռոմում` Կապիտոլիումի բլրի ամենաբարձր գագաթի վրա։ Այն դեռևս Հռոմի քաղխորհրդի եկեղեցին է, որ կրում է հին Senatus Populusque Romanus տիտղոսը։ 1998 թվականի փետրվարի 21-ից Սանտա Մարիա ին Արաչելի եկեղեցու կարդինալ-քահանան Սալվատորե դե Ջորջին է։ Եկեղեցին հայտնի է նրանով, որ այստեղ պահվում են Կոստանդիանոս կայսեր մոր՝ Սուրբ Հեղինեի մասունքները, ինչպես նաև տարբեր մանր մասունքներ Սուրբ Գերեզմանից, բարձր խորանի վրա Սանտա Մարիա ին Արաչելիի կանոնիկորեն պսակված պատկերը և Սանտա Բամբինո ին Արաչելին։
Սանտա Մարիա ին Արաչելի Basilica di Santa Maria in Ara coeli al Campidogli | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | 4 Piazza del Campidoglio, 00186 Roma, Italia և piazza Venezia - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 13-րդ դար |
Կազմված է | Bufalini Chapel? |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 13-րդ դար |
45 մետր | |
Երկարություն | 80 մետր |
Լայնություն | 45 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria in Aracoeli (Rome) Վիքիպահեստում |
Ներկայիս բազիլիկի տեղում հին ժամանակներում կանգնած էր Յունոնա Մոնետա աստվածուհու տաճարը։ Տաճարի տարածքում հատվել են հռոմեական դրամներ, որոնք էլ իրենց անվանումը ստացել են Յունոնա Մոնետայից (լատին․՝ moneta)։ Բառը լատիներենից փոխանցվել է այլ լեզուներին՝ ներառյալ անգլերենին (money)։
Այս տաճարի հետ կապված է ևս մի հայտնի լեգենդ, որը մեզ է հասել հռոմեացի պատմաբան Տիտոս Լիվիոսի «Ab urbe condita» գրքի շնորհիվ[2]։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես «սագերը փրկեցին Հռոմը»։ Յունոնայի տաճարում հռոմեացիները զոհեր էին մատուցում աստվածուհուն, ըստ այդմ զոհաբերության կենդանիները ըստ ավանդության ընտանի սագեր էին, որոնց պահում էին տաճարի տարածքում։ Ըստ լեգենդի, մ․ թ․ ա․ 390 թվականին Բրեննուսի գալլերը գիշերը շրջապատում են Կապիտոլիական ամրոցը և փորձում են գրավել այն՝ մագլցելով պարիսպն ի վեր։ Պահապանները խորը քնած էին, շները՝ նույնպես։ Յունոնա տաճարի սագերը աղմկելով քնից արթնացնում են ամրոցի ղեկավար կոնսուլ Մարկոս Մանլիուսին, որն էլ տագնապ է բարձրացնում։ Այսպիսով հռոմեացիները կարողանում են ետ մղել գալլերին։ Այս պատմությունը նկարագրված է Լև Տոլստոյի «Ինչպես սագերը փրկեցին Հռոմը» ստեղծագործությունում։
Տաճարի քրիստոնեացումից հետո, մոտավորապես 7-9-րդ դարերում այստեղ էր գտնվում մի վանք, որում անցկացնում էր հունական ծիսակարգ։ Սկսած 9-րդ դարից այնտեղ հաստատվեցին բենեդիկտյանները, իսկ 1250 թվականի բազիլիկը հանձնվեց ֆրանցիսկյաններին։ Միջնադարում եկեղեցում անցկացվում էին ժողովրդական ժողովներ և ընդունվում էին օրենքներ։ 1285-1287 թվականներին ըստ Առնոլֆո դի Կամբիոյի նախագծով վերակառուցվելուց հետո տաճարը ձեռք բերեց հռոմեա-գոթական ճարտարապետության բնորոշ առանձնահատկություններ, իսկ 1291 թվականին եկեղեցին վերստին օծվեց։
«Սև մահ» (Մեծ Ժանտախտ) համաճարակի ժամանակ ժողովրդական խոսնակ Նիկոլա դի Ռիենցոն հանդիսավոր կերպով բացեց 124 աստիճանից բաղկացած մոնումենատալ սանդղավանդակը։ Նախագծի հեղինակն էր Լորենցո Սիմոնե դի Անդրեոցցոն։ Աստիճանների կառուցման համար պահանջվող միջոցները, ինչպես նաև մարմարը հավաքեցին Հռոմ քաղաքի բնակիչները ի երախտագիտություն Աստվածամորն այն բանի համար, որ 1348 թվականի սարսափելի վարակի ժամանակ հիվանդների թիվը Հռոմում կտրուկ նվազեց և շատ արագ վերացավ այն բանից հետո, ինչ քաղաքացիները հանդիսավոր երթ կազմակերպեցին և ողջ քաղաքով մեկ շրջեցին այս եկեղեցու Մադոննա Արաչելի հրաշագործ սրբապատկերը։ Համաճարակը, որն այդ ժամանակահատվածում բնաջնջել էր եվրոպական և ասիական քաղաքների բնակչության կեսը, հրաշքով շրջանցեց Հռոմը՝ չթողնելով սարսափելի հետևանքներ։ Հռոմեացիները այդ անսպասելի փոփոխությունը վերագրեցին Մարիամ Աստվածածնին և նրա Մադոննա դի Արաչելի սրբապատկերին։
Բազիլիկը հայտնի է նրանով, որ, ըստ լեգենդի, այստեղ է գտնվում աշխարհում ամենահին քրիստոնեական խորանը, որը գոյություն է ունեցել մինչև Հիսուս ի հայտ գալը։ Լեգենդում ասվում է, որ կայսր Օգոստոսը դիմում է սիբիլլաներին, թե արդյոք կա ավելի հզոր մարդ, ինքը, որին ի պատասխան Սուրբ Մարիամի և մանկան տեսիլք է երևում։ Օգոստոս կայսրը Աստծո որդուն տեսնելով ապշում է և որոշում բլրի գագաթին կառուցել զոհասեղան, որն անվանում է «Արա-Չելի»՝ «Երկնային զոհասեղան»։ Դրա վրա մակագրված է եղել. «Աստծո Առաջնեկին»։ Եկեղեցում առկա սյուներից մեկը հանդիսանում է այս լեգենդի նյութական ապացույցը։
Կապիտոլիական բազիլիկի գանձերից են Սուրբ Հեղինեի մասունքները, հին և պատվելի Մադոննա Արաչելիի հրաշագործ սրբապատկերը (Х դար), Հոնորիոս IV Պապի տապանաքարը, ինչպես նաև Պինտուրիկկոյի ֆրեսկոները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.