Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կոնսուլ (լատին․՝ consul, consulo-խորհրդակցել, քննարկել), Հին Հռոմում հանրապետության շրջանում պատրիկներից ընտրված բարձրագույն կառավարման ավատական պաշտոնյաների տիտղոս։ Եղել է երկու կոնսուլ, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում մեկ տարով։ Նախապես ընտրվել են միայն պատրիկներից, մ. թ. ա. 367 կամ 366 թվականից՝ նաև պլեբեյներից։ Կոնսուլն օժտված է եղել քաղաքական ու զինվորական բարձրագույն իշխանությամբ, հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր և այլն։ Արտակարգ պայմաններում սենատը Կոնսուլին օժտել է անսահմանափակ լիազորություններով։
Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի հեղաշրջումից (1799 թվական) մինչև նրա կայսր դառնալը Ֆրանսիայում գործադիր իշխանությամբ օժտված երեք անձերից յուրաքանչյուրը ունեցել է այդ տիտղոսը։
Կայսրության ժամանակաշրջանում Կոնսուլը կորցրել է փաստական իշխանությունը, պաշտոնը դարձել է պատվավոր տիտղոս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 578)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնսուլ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.