From Wikipedia, the free encyclopedia
Ռուստամ Սուլեյման (Սուլեյման Ալի-Աբաս օղլի Ռոլստամզադե, մարտի 12, 1906[1], Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 10, 1989, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանական խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Արվեստի վաստակավոր գործիչ (1943), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ռուստամ Սուլեյման ադրբ.՝ Süleyman Əliabbas oğlu Rüstəmzadə | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1906[1] |
Ծննդավայր | Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 10, 1989 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, դրամատուրգ և գլխավոր խմբագիր |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան և Բաքվի պետական համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն և քնարապատմողական |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն[2] |
Պարգևներ | |
Suleyman Rustam Վիքիպահեստում |
Սովորել է Բաքվի (1927 թվականից), ապա Մոսկվայի համալսարանում (1929 թվականից)։ «Տրտմությունից դեպի խնդություն» (1927), «Աստղ» (1934), «Չտպան» (1936), «Գիշերվա ռոմանտիկան» (1938) ժողովածուները նվիրված են կոմերիտմիությանը, քաղաքացիական կռիվների հերոսագործություններին, սոցիալիստ, շինարարությանը։ «Երկու ափ» (1949, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1950) բանաստեղծությունների ժողովածուն արտացոլում է Իրանում ապրող չքավոր ադրբեջանցիների ծանր կյանքը։ Գրել է նաև «Խոսք ռուս եղբոր մասին» (1960) պոեմը և այլ գործեր։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.