Ռոնի Ջեյմս Դիո
From Wikipedia, the free encyclopedia
Ռոնի Ջեյմս Դիոն (անգլ.՝ Ronnie James Dio, իսկական անուն ազգանունը՝ Ռոնալդ Ջեյմս Պադավոնա, անգլ.՝ Ronald James Padavona, հուլիսի 10, 1942(1942-07-10)[2][3], Պորտսմութ (Նյու Հեմփշիր), Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - մայիսի 16, 2010(2010-05-16)[4][5][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[6]), իտալական արմատներով ամերիկացի լեգենդար ռոք երգիչ երաժիշտ է, ծնված 1942 թվականի հուլիսի 10-ին։ Համարվում է բոլոր ազգերի ու ժամանակների լավագույն ռոք և մեթալ վոկալիստներից մեկը։ Հայտնի է իր հզոր վոկալային տվյալներով։ Ռոնի Ջեյմս Դիոն կարողացավ մինչև իր կյանքի վերջին տարիները պահպանել իր հզոր ձայնը բարձր մակարդակի վրա։ Նա հայտնի դարձավ իր ելույթներով անգլիական հայտնի և լեգենդար ռոք խումբ Բլեք Սաբաթ-ի կազմում 1979-1982 թվականներին։ Մահացել է 2010 թվականի մայիսի 10-ին ստամոքսի քաղցկեղից 67 տարեկան հասակում։ Իր ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում վաճառել է 47 միլիոն օրինակ ալբոմ ամբողջ աշխարհում։ Շատ ռոք երաժիշտներ նրան համարում էին լավագույններից մեկը իր գործում։
Ռոնի Ջեյմս Դիո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ronald James Padavona[1] |
Նաև հայտնի է որպես | Ronnie James Dio |
Ծնվել է | հուլիսի 10, 1942(1942-07-10)[2][3] Պորտսմութ (Նյու Հեմփշիր), Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 16, 2010(2010-05-16)[4][5][2][…] (67 տարեկան) Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[6] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Ժանրեր | մետալ[7], հարդ ռոք, բլյուզ ռոք և հևի մետալ |
Մասնագիտություն | հևի մետալ կատարող, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ[8][7] |
Գործունեություն | 1957–2010 |
Լեյբլ | Warner Bros. |
Անդամակցություն | Dio?, Rainbow?, Բլեք Սաբաթ, Heaven & Hell? և Elf? |
Կապված | Բլեք Սաբաթ, Ռեինբոու, ԴԻՈ, Էլֆ |
Ամուսին | Loretta Berardi? և Wendy Walters? |
Կայք | ronniejamesdio.com |
Ronnie Dio Վիքիպահեստում |