![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Tony_Iommi_at_the_New_Haven_Coliseum.jpg/640px-Tony_Iommi_at_the_New_Haven_Coliseum.jpg&w=640&q=50)
Հևի մետալ
From Wikipedia, the free encyclopedia
Հևի մետալ (անգլ.՝ heavy metal - ծանր մետալ), ռոք երաժշտության ժանր, մետալի առաջին և սկզբնական ուղղվածությունը։ Հիմնականում այս տերմինով անվանում են «դասական» մետալը, որը ստեղծվել էր 1970-ական թվականների սկզբին Black Sabbath և Judas Priest խմբերի կողմից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Հևի մետալ Traditional heavy metal, Ոճային հիմքեր ...
Հևի մետալ Traditional heavy metal | |
---|---|
![]() | |
Ոճային հիմքեր | Ռոք, բլյուզ-ռոք, փսիխոդելիկ ռոք |
Մշակութային հիմքեր | 1960-ականների վերջեր, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1970 |
Ծագման երկիր | ![]() |
Փակել
Հևի մետալը վերջնականապես ձևավորվել է 1970-ական թվականների վերջին՝ բրիտանական հևի մետալի նոր ալիքի հայտնվելով։ Ժամանակակից հևի մետալի համար բնորոշ են՝ միջին կամ արագացված տեմպ, զգալի ագրեսսիա, սոլո-կիթառահարի կենտրոնական դերը, երկարատև և ճկուն կիթառային սոլոներ, բարձր վոկալ։ Տեքստերի թեմատիկան բազմիմաստ է, կարող են լինել երգեր պատերազմական, հասարակական, փիլիսոփայական, կրոնական, երբեմն էլ՝ սիրո մասին։