Մետալ
From Wikipedia, the free encyclopedia
Մետալ (անգլ.՝ metal), ռոք-երաժշտության ժանր[1][2]։ Ձևավորվել է ծանր ռոքից 1970-ական թվականների կեսերին Անգլիայում և ԱՄՆ-ում[3]։ Մետալի ուղղվածությունների ռոք երաժշտության այլ ժանրերից հիմնական տարբերություններն են՝ երկարացված կիթառային սոլոներ, ագրեսիվ ռիթմեր, հեշտացված րիֆֆեր, դիսթորշն հատկանիշով էլեկտրակիթառներ։
Մետալ metal | |
---|---|
Ոճային հիմքեր | Բլյուզ-ռոք, Փսիխոդելիկ ռոք |
Մշակութային հիմքեր | 1960-ականների վերջ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1970 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Ենթաժանրեր | |
| |
Հարակից ժանրեր | |
| |
Տարածաշրջանային բեմեր | |
Ավստրալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, Շվեդիա, ԱՄՆ |
Մետալ երաժշտությունը ունի բազմաթիվ ենթաժանրեր։ Համեմատաբար «թեթևից» (դասական Հևի մետալ, փաուեր մետալ) մինչև բավականին «ծանր» և հանպատրաստից ունկնդիրի մեծամասնության կողմից անընդունելի (դեթ մետալ, Բլեք մետալ)։
Մետալ ժանրերի երաժշտությունը տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն համեմատաբար մեծ բեմեր են ստեղծվել հյուսիսային Եվրոպայում (Բրիտանիա, Սկանդինավիա, Գերմանիա) և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա)։
Եվրոպական բոլոր երկրներում և Ռուսաստանում գոյություն ունեն բազմաթիվ տեղական բեմեր, ինչպես նաև Բրազիլիայում և Ճապոնիայում և այլ ոչ եվրոպական երկրներում։ Արևելքում, բացի Իսրայելից և Թուրքիայից, ծանր երաժշտությունն ավելի քիչ է զարգացած ՝ կապված ցենզուրային խիստ սահմանափակումների հետ։