խորվաթ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ (խորվ.՝ Robert Frangeš-Mihanović, հոկտեմբերի 2, 1872[1][2][3][…], Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա - հունվարի 12, 1940[1][2][3][…], Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ քանդակագործ, ժամանակակից խորվաթական ու հարավսլավական քանդակագործության հիմնադիրներից, 19-20-րդ դարերի մշակույթի ականավոր գործիչ։
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա |
Մահացել է | հունվարի 12, 1940[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Զագրեբ, Banovina of Croatia, Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Հարավսլավիա |
Մասնագիտություն | քանդակագործ, ուսուցիչ և մեդալագործ |
Աշխատավայր | Զագրեբի համալսարան |
Անդամություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Robert Frangeš Mihanović Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչը ծնվել է 1872 թվականին Սրեմսկայում (այն ժամանակ Ավստրո-Հունգարիայում, ներկայումս՝ Սերբիայում)[4]։ 1889 թվականին ավարտել է Զագրեբի արհեստագործական ուսումնարանը։ Այնուհետև սովորել է Վիեննայում՝ Կիրառական արվեստի դպրոցում (1889-1894), և Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում՝՝ քանդակագործներ Օտտո Կյոնիգի և Կարլ Կունդմանի դասարաններում։ Որոշ ժամանակ դասավանդել է Զագրեբի կիրառական արվեստի դպրոցում։ Ֆրանգեշ-Միհանովիչը իր գեղարվեստական կրթությունն ավարտին է հասցրել Փարիզում, որտեղ 1900-1901 թվականներին ծանոթացել է Օգյուստ Ռոդենի ու Ռոսսի հետ[5]։ Վերադառնալով հայրենիք՝ քանդակագործը կրկին դասավանդել է Զագրեբի արվեստի ակադեմիայում (մինչև 1907 թվականը), ապա Զագրեբի արվեստի ակադեմիայում։ Ֆրանգեշ-Միհանովիչը եղել է նկարչական մի շարք ակադեմիաների անդամ, այդ թվում՝ Հարավսլավիայից դուրս (օրինակ՝ Պրահայի ակադեմիա)։ Նա «Խորվաթ նկարիչների միավորման» (1897), ֆոլկլորային «Lado» ընկերության (1904) և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից է։ Ֆրանգեշ-Միհանովիչի ամենահայտնի աշակերտը եղել է նրա հայրենակից, սրեմսկացի խորվաթ Ջոզա Տուրկալը (Joza Turkalj, 1890—1943):
Ֆրանգեշ-Միհանովիչի ստեղծագործական ժառանգությունը հարուստ է ու բազմազան։ Նա հեղինակել է ձուլածո շատ քանդակներ («Հերակլեսը և ցուլը» 1899, «Խաղողագործները» 1900, «Թուրքիա» 1904), հիմնադրել է նաև խորվաթական մեդալային արվեստը։ Կերտել է այլաբանական, դիցաբանական և կրոնական բնույթի տարբեր քանդակներ՝ «Անմեղություն» (1902), «Փախուստ Եգիպտոս» (1906), «Եվրոպայի առևանգումը» (1906), ինչպես նաև կիսանդրիներ։ 1897 թվականին Ֆրանգեշ-Միհանովիչը ստեղծել է 78-րդ գնդի՝ Օսյեկում զոհված զինվորների հուշարձանը։ «Փիլիսոփայություն» այլաբանական ձուլվածքի հետ այս հուշարձանը խորվաթական քանդակագործության մեջ իմպրեսիոնիստական ոճով վաղ քանդակներից է։ Միևնույն ժամանակ քանդակագործն աշխատել է ակադեմիական և սիմվոլիստական ուղղություններով։ Իր ավելի ուշ շրջանի արվեստում նա հանդես է եկել ռեալիստական սեփական ինքնատիպ ոճով։
Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանկովիչի առավել հայտնի ստեղծագործություններից է խորվաթ արքա Տոմիսլավ I-ի հեծելարաձանը, որը նա ձուլել է 1928-1938 թվականներին։ Արձանը Զագրեբում տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին. (կոմունիստական իշխանությունը թույլ չէր տալիս արձանի պատվանդանին քանդակագործի բարձրաքանդակները տեղադրել. միայն 1991 թվականին են դրանք իրենց տեղը գտել պատվանդանին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.