From Wikipedia, the free encyclopedia
Ռիո (անգլ.՝ Rio), ամերիկա-բրազիլական լիամետրաժ մուլտիպլիկացիոն երաժշտական ֆիլմ (2011 թվական)։ Նկարահանվել է Blue Sky Studios և 20th Century Fox Animation ստուդիաներում։ Ռեժիսորն է Կառլոս Սալդանան։
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
Կերպարներ | Blu? |
Գործողության վայր | Ռիո դե Ժանեյրո |
Ռեժիսոր | Կարլոս Սալդանա[1][2][3] |
Սցենարիստ | Դոն Ռայմեր, Ջոշուա Ստերնին, Ջենիֆեր Վենտիմիլյա և Sam Harper?[4] |
Հնչյունավորում | Ժեսի Այզենբերգ, Էն Հեթուեյ, Լեսլի Ման, Ջենեյն Կլեմենտ, Ջորջ Լոպես, Ջեյմի Ֆոքս, Ռոդրիգո Սանտորո[4], Վանդա Սայքս[4], will.i.am[4], Թրեյսի Մորգան[4], Կարլոս Սալդանա[4], Ջեյն Լինչ[4], Ջեյք Թ. Օսթին[4], Թոմաս Ֆ. Ուիլսոն[4], Էսթեր Դին[4], Կարեն Դիշեր[4] և Չուդա Ֆրիդլենդեր[4] |
Պրոդյուսեր | Կրիս Ջենկինս, Բրյուս Անդերսոն |
Գործադիր պրոդյուսեր | Քրիս Ուեջ |
Երաժշտություն | Ջոն Պաուել |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Blue Sky Studios և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios |
Տևողություն | 96 րոպե |
Սիկվել | Ռիո 2 (2014 թվականի մարտ) |
Թվական | ապրիլի 15, 2011[5], ապրիլի 7, 2011[6] և ապրիլի 8, 2011[7] |
MPAA վարկանիշ | G |
Բյուջե | 90 000 000 դոլար[8] |
Շահույթ | 484 634 33 դոլար |
riomovies.com |
Ֆիլմի անգլերեն տարբերակում գլխավոր դերերը հնչյունավորել են Ջեսսի Այզենբերգը և Էն Հետուեյը, իսկ ռուսերենը` Պավել Դերևյանկոն և Տատյանա Շիլինան։ Թողարկվել է եռաչափ (3D) ֆորմատի համար։ Ֆիլմը ստացել է «Օսկար» «Լավագույն երգ» անվանակարգում։ Ֆիլմի անունը գալիս է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի անվանումից, որտեղ էլ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները[9]։
Մուլտֆիլմը երկու անտրոպոմորֆիկ՝ իգական և արական արա թութակների արկածների մասին է։ Իրենց տեսակից մնացած միակ անդամներն են, որոնք ապօրինի առևանգվել էին ավազակների կողմից, որպես հազվագյուտ տեսակի թռչուններ։
Մուլտֆիլմի եկամուտը կազմել է 484 634 335 դոլար[10]։ ԱՄՆ-ում մուլտֆիլմի եկամուտը կազմել է 143 619 809 դոլար, իսկ մնացած վայրերում՝ 341 015 951 դոլար։ Ռուսաստանում առաջին շաբաթվա վերջին կազմել է 10.4 միլիոն դոլար[11]։ Մուլտֆիլմը 33-րդ տեղն է զբաղեցնում ամենաշահութաբեր լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմերի և 10-րդը 2011 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերի մեջ։ Սա 2011 թվականի առաջին ֆիլմն էր, որին հաջողվեց հաղթահարել արգելքը՝ ԱՄՆ-ում 400 միլիոն դոլար եկամուտ կազմելով[10]։
«Ռիո»-ն կինոքննադատների մեծամասնության կողմից լավ է ընդունվել։ 2011 թվականի սեպտեմբերին մուլտֆիլմի ռեյտինգը Rotten Tomatoes-ում հասնում էր 71%-ի[12]։
«Entertainment Weekly» ամսագրի կինոքննադատը 4-ից 2 միավոր է տվել, ավելացնելով[13].
Ես գնահատել եմ մուլտիպլիկացիան և երաժշտությունը, բայց դա Pixar-ի մակարդակը չէ։ Մուլտֆիլմը վերածվել էր սարսափի և վիրավորանքի։ |
Los Angeles Times քննադատ թերթը որակավորել է, որպես դրական մուլտֆիլմ և ասել[14].
«Ռիո»-ն իր բովանդակությամբ ազատ ոճի, փոփոխություններով լի մուլտֆիլմ է կապված թութակների որսի հետ։ |
Մետյու Թերներ, ViewLondon.
Դրանք բավականին աշխույժ, հաճելի և հաճախ զվարճալի արկածներ են։ |
Ռոզ Լոուս, Birmingham Post.
Լավ է, բայց թռչունների մասին մեծ պատմություն չէ։ |
Նայջել Էնդրյուս, Financial Times.
Գույները գեղեցիկ են, սակայն ձայնային դերասանները չեն պահել ձայնի շքեղությունն ու ճարպկությունը։ |
Անտոն Բայտել, Eye for Film.
Դինամիկ, հետաքրքիր և շատ ոգևորիչ։ |
Տեսանյութը, որը նկարահանված է մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է 2011 թվականի ապրիլի 12-ին Wii, Nintendo DS, PlayStation 3 և Xbox 360 հարթակներում[15]։
«Ռիո` կինոֆիմի երաժշտությունը» Rio: Music From The Motion Picture | ||||
---|---|---|---|---|
Blue Sky Studiosի երգը | ||||
Թողարկված | 2011 թվականի մարտի 29, 2011 թվականի ապրիլի 5(CD) | |||
Ժանր | փոփ, լատինո, ալտերնատիվ հիփ-հոփ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 51:05 | |||
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել | |||
Պրոդյուսեր | Սերժիո Մենդես, Ջոն Պաուել | |||
Ժամանակագրություն | ||||
| ||||
«Telling the World» (2011 թվականի մարտի 22)
|
2011 թվականի մարտի 18-ին երգիչ-երգահան Տայո Քրուզը Յություբ «Telling the World» տեսահոլովակն է տեղադրել, որպես սաունդթրեք[16]։ Պաշտոնական թողարկվել է ԱՄՆ-ի 20th Century Fox-ում 2011 թվականի մարտի 29-ին համացանցի առցանց բեռնելու օգնությամբ[17] և Interscope Records ստուդիայում ապրիլի 5-ին CD ֆորմատով[18]։ Բրազիլական տարբերակում որոշ երգեր հնչում են պորտուգալերեն։ «Real in Rio» դարձել է «Favo de Mel» (Honeycomb), բայց այն կատարում են նույն երգիչները, ովքեր կատարում են անգլերեն տարբերակը (առաջին կեսը թարգմանված է, իսկ շարունակությունը մնացել է անգլերենով)[19]։
Անվանումը | Տևողությունը |
---|---|
«Real in Rio» | 3։ 48 |
«Let Me Take You To Rio» | 1։ 54 |
«Mas Que Nada» | 2։ 44 |
«Hot Wings» | 2։ 16 |
«Pretty Bird» | 2։ 04 |
«Drop it Low» | 3։ 41 |
«Fly Love» | 3։ 41 |
«Telling the World» | 3։ 33 |
«Funky Monkey» | 2։ 24 |
«Take You To Rio (remix)» | 3։ 26 |
«Balanco Carioca» | 3։ 01 |
«Sapo Cai» | 2։ 46 |
«Samba De Orly» | 2։ 49 |
«Valsa Carioca» | 2։ 35 |
«Forro da Fruta» | 2։ 12 |
«Ռիո» Rio | ||||
---|---|---|---|---|
Ջոն Պաուելի երգը | ||||
Թողարկված | 2011 թվականի ապրիլի 19 | |||
Ժանր | սաունդթրեք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 47:04 | |||
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել | |||
Ժամանակագրություն | ||||
|
Գործիքային երաժշտությունը պատրաստել է Ջոն Պաուելը և այն թողարկվել է 2011 թվականի ապրիլի 19-ին Varese Sarabande Records ընկերության հետ[20][21]։
Անվանումը | Տևողությունը |
---|---|
«Mornng Routine» | 2։ 23 |
«Meet Tulio» | 2։ 55 |
«Great Big Momma Bird» | 2։ 47 |
«Paradise Concern» | 1։ 59 |
«Bagged and Missing» | 2։ 09 |
«Locked Up» | 2։ 10 |
«Chained Chase» | 2։ 35 |
«Bedtime Flyers» | 2։ 58 |
«Idiot Glider» | 1։ 56 |
«Juicy Little Mango» | 2։ 27 |
«Umbrellas of Rio» | 2։ 27 |
«Motorbike» | 1։ 23 |
«Bird Fight» | 1։ 03 |
«Birds Moved» | 2։ 33 |
«Heimlich» | 1։ 03 |
«Birdnapped» | 3։ 37 |
«Rio Airport» | 4։ 24 |
«Flying» | 2։ 43 |
«Market Forro» | 2։ 11 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.