Սաունդթրեք
ձայնագրված երաժշտություն, որը համաժամանակյա ուղեկցում է ֆիլմին կամ գրքին From Wikipedia, the free encyclopedia
ձայնագրված երաժշտություն, որը համաժամանակյա ուղեկցում է ֆիլմին կամ գրքին From Wikipedia, the free encyclopedia
Ձայնային ուղի (անգլ.՝ soundtrack)[1], որևէ նյութի երաժշտական ուղեկցում (ֆիլմի, մուլտֆիլմի, մյուզիքլի, հաղորդման, համակարգչային խաղի, գրքի և այլն), և նույնպես երաժշտական ալբոմ, որը իր մեջ ներառում է տրված ստեղծագործության բոլոր կոմպոզիցիաները։
Տեխնոլոգիաների զարգացման հետ ձայնային ուղիները սկսել են ստեղծվել ոչ միայն ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, այլ նաև հեռուստատեսական հաղորդումների, համակարգչային խաղերի և անգամ մի քանի գրքերի համար։ Սակայն ձայնային ուղիների անվանման կարգը մնացել է նույնը։
Պաշտոնական ձայնային ուղի (կարճ ասում են OST, անգլերեն Original Soundtrack), երաժշտական ալբոմ, որը իր մեջ կարող է ներառել ինչպես երգահանների ինքնօրինակ երաժշտությունը, այդպես էլ հայտնի երգեր, որոնք հնչել են ֆիլմի ընթացքում, բայց գրված չէին դրա համար։ Երբեմն կարող է իր մեջ ներառել երկխոսություններ, ձայնային էֆեկտներ և աղմուկներ։
Բացի պաշտոնական ալբոմներից, որոնք թողարկվում են օրիգինալ ձայնային ուղիների արտադրողների կողմից, կան նաև նյութում հնչած երաժշտության սիրողական ժողովածուներ, որոնք հավաքվել են տարբեր աղբյուրներից։ Այդ սաունդթրեքները ոչ պաշտոնական են անվանվում։
Երբեմն ստեղծագործությունները պատճենվում են սիրողների կողմից կամ կտրվում են համակարգչային խաղի թվային ֆայլերից։
Սկզբնապես կինոընկերությունների կողմից հորինած գովազդային հնարքները՝ ձայնային ուղիները, պատրաստվում էին նոր ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։
Առաջին առևտրային ձայնային ուղին եղել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիմի սաունդթրեքը, որը ձայնագրվել է 1938 թվականին Ուոլթ Դիսնեյի ստուդիայի կողմից։
Առաջին երգահանները, որոնք սկսել են երաժշտություն գրել հատուկ տեսախաղերի համար եղել են Ռոբ Հաբարդը և Մարտին Գոլուեյը։
Ժամանակի ընթացքում էլեկտրոնային սարքավորումների զարգացման ընթացքում լավացել է արտադրվող ձայնի որակը, ինչը թույլ է տվել խաղերի համար ավելի բարձրորակ հնչունավորում օգտագործել։ Խաղերի մեջ սաունդրեքի հայտնվելը, որը ուժեղացնում էր խաղից տպավորությունները, իրադարձություն է դարձել։ Այդ ձայնային ուղիները հայտնի էին դարձել խաղերի սիրողների մեջ, և նրանք անգամ խաղից առանձին լսում էին այդ երգերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.