![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Marubi_photograph_woman_from_Grud%25C3%25AB.jpg/640px-Marubi_photograph_woman_from_Grud%25C3%25AB.jpg&w=640&q=50)
Ջուբլետա
From Wikipedia, the free encyclopedia
Ջուբլետա (ալբ․՝ xhubleta), ալբանական տարազ` ալիքաձև, զանգակաձև ժողովրդական կիսաշրջազգեստ, որը կրում են ալբանացի կանայք։ Այն սովորաբար կախված է ուսերից՝ երկու լայն ժապավենի միջոցով։ Ալբանական ավանդական հագուստի այս մասը կազմված է 13-ից 17 նեղ ժապավենի շերտից և 5 կտոր թաղիքից։ Կուրծքը և գոգնոցով ծածկված ջուբլետայի հատվածը պատրաստված են սև բրդյա հելունե գործվածքից[2]։ Զանգակաձևը հատկապես ընդգծված է շրջազգեստի ետևի մասում[3]։
Ջուբլետան զգեստի յուրահատուկ տեսակ է իր հատուկ ձևի, կառուցվածքի և զարդարման համակարգով[4]։ Այն կրում են Հյուսիսային Ալբանիայի, Կոսովոյի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ալբանացիները։ Գոյություն ունի ջուբլետայի երկու տեսակ՝ մեկը նեղ, մյուսը՝ լայն։ Ինչ վերաբերում է գույներին, ապա այսօր օգտագործվում է միայն երկու գույն՝ սպիտակը չամուսնացած կանանց համար և սևը՝ ամուսնացածների համար[4], սակայն նախկինում շատ գույներ են օգտագործվել, ինչպես վկայում է 17-րդ դարի հեղինակը, ով պնդում էր, որ սիրամարգը այնքան գույն չուներ, որքան ջուբլետան, որ կրում էին քելմենդցի կանայք[3]։ Ենթադրվում է, որ վերջին երկու դարերում գույների նվազումը պայմանավորված է միայն հեռավոր լեռնային շրջաններում դրա օգտագործման սահմանափակմամբ[3]։
Ջուբլետան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2022 թվականին հրատապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[5][6]։