From Wikipedia, the free encyclopedia
Զգեստ, հագուստ, որն ավանդաբար կրում են կանայք և աղջիկները և որը բաղկացած է իրանակալից ու կիսաշրջազգեստից[1]։ Բաղկացած է իրանը ծածկող վերնամասից, որն իջնում է մինչև ոտքերը։ Զգեստ կարելի է համարել ցանկացած երկարությամբ կիսաշրջազգեստ պարունակող մեկ կտորից բաղկացած հագուստը, որը կարող է լինել առօրյա կամ պաշտոնական։
Զգեստը կարող է ունենալ թևքեր, գոտի կամ բաց ուսեր։ Կարող է նաև լինել տարբեր գույների։
Զգեստների երկարությունը տարբեր է լինում, որը պայմանավորված է կրողի համեստությամբ, եղանակով, նորաձևությամբ կամ այն կրող անձի ճաշակով[2]։
Զգեստները արտաքին հագուստ են, որոնք կազմված են իրանակապից և կիսաշրջազգեստից և կարող են պատրաստվել մեկ կամ մի քանի կտորով[3][4]։ Արևմուտքում ընդհանուր առմամբ զգեստները կրում են կանայք և աղջիկները պաշտոնական առիթներին և ամենօրյա[4]։
Պատմականորեն զգեստների կազմի մեջ մտել են նաև նաև հագուստի այլ ձևեր, ինչպիսիք են՝ սեղմիրանը, վերնազգեստը, ուսաթիկնոցը, տակի կիսաշրջազգեստը և ստոմակը[5][6][7]։
11-րդ դարում Եվրոպայում կանայք հագնում էին տղամարդկանց տունիկայի նման զգեստներ, որոնց երկարությունը հասնում էր ծնկներին կամ ավելի ներքև[8]։ Դարավերջում դրանք ամրացվել են թևքերի ու իրանի մոտ[8]։ Զգեստները կողքերից երկար կտրվածքներ էին ունենում՝ կնոջ կազմվածքն ընդգծելու համար[9]։
1550-ական թվականներից սկսած Եվրոպայում միջին և բարձր խավի կանայք հագնում էին զգեստներ, որոնք ներառում էին կանացի շապիկ, ռաֆ-օձիգ և այլ բաղադրիչներ։ [5]։ Ներքնազգեստներ չէին հագնում տակից[5]։ Անգլիայում Եղիսաբեթ I-ը թելադրում էր, թե ինչ տեսակի հագուստներ են թույլատրվում կանանց հագնել[10]։ Ֆրանսիացի կանայք ոգեշնչված էին իսպանական ոճի կորսաժներով և նաև ռաֆ էին հագնում[10]։ Ֆրանսիական զգեստները հայտնի էին որպես մարլոտես[11]։ Իտալիայում զգեստները հայտնի էին որպես ռոպա և սեմարա[11]։ 16-րդ դարի զգեստները լինում էին նաև ասեղնագործված, հայտնի էր հատկապես սև թելով ասեղնգործը[12]։
Ռուսաստանում 16-րդ և 17-րդ դարերում կանանց զգեստները վկայում էին հասարակության մեջ կնոջ և նրա ընտանիքի դիրքի մասին[13]։
Հոլանդիան, որպես տեքստիլ կենտրոն, 17-րդ դարի ընթացքում նորարար էր հագուստի նորաձևության ոլորտում[7]։ Իսպանիայում և Պորտուգալիայում կանայք հագնում էին ստոմակներ[7], մինչդեռ Անգլիայում և Ֆրանսիայում զգեստներն ավելի «բնական» էին[7]։ Ժանյակն ու առատ զարդարանքները ավելի տարածված էին[7]։ Կիսրջազգեստները շատ էին, կանոնավոր ծալքերով և կիսաշրջազգեստը թույլ էր տալիս ցուցադրել տակի շրջազգեստը[7]։ Վզի բացվածքը դարձել է ավելի խորը[7]։ Ասեղնագործությունը, որտեղ պատկերվում էին գիտականորեն նոր բացահայտված բուսատեսակներ ու կենդանատեսակներ, շատ տարածված էր[14]։ Բրիտանական գաղութներում բազմաշերտ զգեստները ավելի տարածված էին, չնայած պակաս շքեղ[15]։ Ամերիկայի իսպանական կամ հոլանդական գաղութներում ապրող հարուստ կանայք ընդօրինակում էին իրենց հայրենիքում տարածված նորաձևությունը[16]։
Երեք մասից բաղկացած զգեստը, որն ուներ իրանակապ, տակի շրջազգեստ և թիկնոց, տարածված էր մինչև դարավերջի 25 տարիները․ ավելի տարածված էր մանթուան[17]։ 1680-ական թվականներին սեղմիրանը դարձել է զգեստների անբաժան մասը[18]։
Աշխատող կանայք և Ամերիկայի ստրուկ կանայք օգտագործում էին բրդի կամ վուշյա տակի շրջազգեստ և թիկնոց և բամբակյա զգեստներ[19]։ Շրջազգեստների ներքևի մասերը կարելի էր կապել գոտկատեղին, երբ կինը մոտիկ էր տաք կրակին[19]։
Խոշոր, եռանկյունաձև ուրվագծերն առավելություն էին ստանում 18-րդ դարի ընթացքում, շրջազգեստները լայն էին, որոնց տակ կանայք կրում էին շրջանակի վրա ամրացված առանձին կիսաշրջազգեստներ[20][21]։ Մեկ կտորից բաղկացած զգեստները տարածում են գտել դարի կեսից[22]։ Ֆրանսիայում 1760-ական թվականների ընթացքում շրջանակը նվազեցնում էր տակի շրջազգեստի չափը[23]։ Նախընտրելի էին նաև գունավոր շորերն ու գործվածքները[24]։ Գաղութային Ամերիկայում կանայք ամենից հաճախ հագգնում էին թիկնոց և տակի շրջազգեստ[25]։ Կանայք ունեին նաև ձիավարության զգեստներ, որոնք բաղկացած էին տակի շրջազգեստից, բաճկոնից և բաճկոնակից[25]։
Զգեստների հետ կապված ֆրանսիական նորաձևությունը շատ արագ փոխվել է 18-րդ դարի վերջին[26]։ Այս ամբողջ ժամանակահատվածում նորաձև զգեստների երկարությունը շատ քիչ փոփոխության է ենթարկվել, ոտքի կոճերից իջնելով մինչև հատակ[2]։ 1740-1770 թվականների ընթացքում robe à la française-ը շատ տարածված էր բարձր խավի կանանց մոտ[27]։ Ֆրանսիայում ամպիր ոճը դարձել է հանրաճանաչ ֆրանսիական հեղափոխությունից հետո[28]։ Այս ավելի պարզ ոճին հավանություն էր տվել նաև Ժոզեֆին դը Բոհարնեն՝[28] Նապոլեոնի կինը։ Հեղափոխության ժամանակաշրջանում այլ տարածված ոճերը ներառում էին tunic զգեստներ և negligée à la patriot, որում արտացոլվում էին դրոշի կարմիր, սպիտակ և կապույտ գույները[29]։
19-րդ դարում կանացի զգեստները սկսեցին դասակարգվել ըստ օրվա ժամերի և զգեստի նպատակի[30]։ Բարձր իրան ունեցող զգեստները հայտնի էին մինչև 1830թվականը[30]։
19-րդ դարի սկզբին Ռուսաստանում զգեստները ազդեցություն էին կրել կլասիցիզմից և պատրաստվում էին բարակ գործվածքներից՝ մի քիչ կիսաթափանցիկ[31]։ Էլիզաբեթ Վիժե լը Բրոնը կրում էր այս տեսակի հագուստներ կարճ փեշով (հասնում էր ծնկներին) երբ նա 1785-1801 թվականներին ապրում էր Ռուսաստանում[31] և շատ ռուս կանայք նմանակում էին նրա ոճը[31]։ 1840-ական թվականներին ռուս կանայք դիմում էին եվրոպական նորաձևությանը[32]։
Եվրոպացիների զգեստներն ունեին« ցերեկային» իրանակապ՝ բարձր պարանոցով և երկար թևերով, իսկ «երեկոյան» իրանակապ՝ ցածր պարանոցով (decollete) և շատ կարճ թևերով։ Ռուսաստանում մետաղական հուպսկիրտները հայտնի էին որպես «malakhovs»[32]։ 1860-ականների շրջազգեստները մեծապես զարդարված էին[33]։
Քնելիս Ամերիկայի արևմուտքում կանայք հագնում էին հատակի երկարության սպիտակ բամբակյա բարձր օձիքով զգեստներ[34]։ Տարբեր բնիկ ամերիկացիներ, ինչպիսիք են նավահոն և մասկալերոնները, սկսել են հարմարեցնել իրենց զգեստների դիզայնը ամերիկաբնակ եվրոպացիների ոճին, որոնց հետ շփվել են[35]։ Նավահո կանայք հետագայում ընդօրինակել են եվրոպական դիզայնը, դրան ավելացնելով գեղեցկության իրենց պատկերացումները, որի արդյունքում ստեղծվել է hózhó-ն[36]։
Թղթից պատրաստված կարի շաբլոնները/կտրվածքները, որոնցով կանայք կարում էին իրենց զգեստները, մատչելի են դարձել 1860-ականներին, երբ Butterick հրատարակչությունը սկսել է թողարկելդրան[37]։ Այս կտրվածքները դասակարգվում էին ըստ չափի, ինչը նորություն էր[38]։
Վիկտորյական դարաշրջանի զգեստները ձիգ էին և զարդարված ծալքերով, ռյուշերով և ծալաբոլորքներով[28]։
20-րդ դարասկզբին նորաձև էր Գիբսոնի աղջկա կերպարը[39]։ Էդվարդյան դարաշրջանում կանանց զգեստների վերին մասը պարունակում էր "աղավնու սրտի" տեսք, որը գտնվում էր գոտկատեղին s-ի ուրվագծի տեսքով[39]։ Կանայք իրենց զգեստները անվանում էին «waists» մի մասից կազմված կամ «shirtwaists» որը բաղկացած էր շրջազգեստից և բլուզից[40]։ Զգեստների իրանակապն ունի boned երեսապատում[40]։ Ոչ ֆորմալ առումով մեծահարուստ կանայք տանը թեյի զգեստներ էին հագնում[41]։ Հագուստները պատրաստվում էին թանկարժեք կտորներից ու ժանյակներից[41]։
Մինչ 1910 թվականը էդվարդացիների տեսքը փոխարինվեց խստագույն ուրվագծերով[42]։ Ֆրանսիացի դիզայներ Պոլ Պուարեն, հսկայական ազդեցություն ունեցավ ժամանակակից տեսքի վրա[42]։ Պուարեի կողմից մշակված դիզայնները հասանելի էին ինչպես բուտիքներում, այնպես էլ հանրախանութներում[43]։ Ժամանակակից տարածված զգեստները կազմված էին մի մասից և ներառում էին կանացի ներքնազգեստներ, որոնք կարելի էր շերտավորել[44]։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներում, American Ladies Tailors' Association մշակեց զգեստ և անվանեց suffragette suit, ինչը հարմար էր կանանց աշխատելու համար և ներսից շարժվելու համար[45][46]։ 1910-ականներին ևս մեկ նորամուծություն էր գործարանային արտադրության հագուստը[47]։
Waistlines սկսում էր արտաքինից բարձր և 1915 թվականից՝ իրանից ցածր[44]։ 1920 թվականին waistlines-ը մեջքի մակարդակի էր[44]։ 1910-1920 թվականներին պարանոցը ցածր էր և զգեստները կարող էին ունենալ կարճ թևեր կամ լինի անթև[48]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատած կանայք նախընրում էին ավելի կարճ զգեստներ, որը ի վերջո դարձավ գերիշխող ոճ[24]։ Բացի կարճ զգեստներից, waistlines ազատ էին, իսկ գերիշխող գույներն էին սևը, սպիտակը և մոխրագույնը[49]։
1920 թվականին «նոր կին»-ը was a trend, that saw lighter fabrics and dresses that were easier to put on.[50] Երիտասարդ կանայք նաև սահմանափակում էին այն trends, որոնք սկսեցին հետևել տարեց կանանց[50]։ 1920-ականների զգեստները կարելի էր հագնել, կարճ և անմիջապես[51]։ Օրվա ընթացքում ընդունելի էր հագնել անթև զգեստներ[51]։ Ֆլապպեր զգեստները տարածված էին մինչև տասնամյակի վերջ[52]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զգեստները բարակ էին և ավելի ռազմական[28]։ Երկրորդ համաշխարհաային պատերազմից հետո Քրիստիան Դիորի կողմից առաջ բերված Նոր տեսքը շատ ազդեցիկ էր նորաձևության վրա և մոտ մեկ տասնամյակ զգեստների արտաքին տեսքը այդպիսին էր[53]։
1970-ականներից ի վեր, ոչ մի հագուստի տեսակ կամ երկարություն չէր գերակշռում նորաձևության մեջ երկար ժամանակ, կարճ և ծնկի երկարության ոճերը հաճախ հայտնվում էին կողք կողքի նորաձևության ամսագրերում և կատալոգերում[54]։
Արևմտյան մշակույթներում ձևական հագուստի կոդերի մեծ մասում կանանց համար համապատասխան ոճով հագուստը պարտադիր է։ Դրանք նաև տարածված են հատուկ առիթների ժամանակ, ինչպիսիք են՝ ավարտական երեկոները և հարսանիքները[55]։ Նման առիթների համար բլուզի և շրջազգեստի հետ միասին, շարունակում է ստանդարտ հագուստը մնալ դե ֆակտո շատ աղջիկների և կանանց համար։
Հիմնական զգեստը սովորաբար մուգ գույնի զգեստ է հասարակ դիզայնով, որը կարող են հագնել նորաձև աքսեսուարների հետ տարբեր առիթների ժամանակ[56]։ Տարբեր զարդերի տեսակներ, գոտիներ, շարֆեր և բաճկոններ կարող են հագնել հիմնական հագուստով[57]։ Փոքրիկ սև զգեստը հիմնական զգեստի օրինակ է։
Բոդիքոն զգեստը խիտ գործվածքով զգեստ է, որը հաճախ պատրաստվում է ձգվող նյութից[58]։ Անունը ծագել է «մարմնի վստահությունից»[59] կամ սկզբնապես «գիտակցված մարմին», 1980-ականներին ճապոնացիները փոխել են «բադիկոնի»[60]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.