Նորաձև աքսեսուարներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նորաձևության մեջ աքսեսուարը տարր է, որի օգտագործումը յուրահատուկ տեսք է հաղորդում հագուստին, և նաև լրացնում է այն[1]։ Տերմինը կիրառութայն մեջ է մտել 19-րդ դարից։
Աքսեսուարները բաժանվում են երկու մեծ խմբի․ աքսեսուարներ, որոնք նախատեսված են կրելու և աքսեսուարներ որոնք նախատեսված են հագնելու համար։ Աքսեսուարները, որոնք կրում ենք, հետևյալն են․ պայուսակներ, ակնոցներ, հովհարներ, անձրևանոցներ, դրամապանակներ, ձեռնափայտեր և ծիսական թրեր։ Այն աքսեսուարները, որոնք հագնում ենք հետևյալն են․ ժակետներ, կոշիկներ, փողկապեր, գլխարկներ (կանացի), գոտիներ, կախակապեր, ձեռնոցներ, ձեռնամուշտակներ, զարդեր, Ժամացույցներ, Պարեգոտներ, Շալեր, Շարֆեր, Գուլպաներ և Զուգագուլպաներ[1]։
Վիկտորյան նորաձևության ժամանակաշրջանում աքսեսուարները, որպիսիք էին արևապաշտպան հովանոցները, ձեռնոցները, հիմնականում կրում էին կանայք և դրանով պարզ էր դառնում նրանց դասակարգը։ Այս դարաշրջանում կար մի միտում, որ կանայք պետք է ձգտեին ավելի համեստ ապրելակերպի։ Հետևաբար կանայք օգտագործում էիր ձեռնոցներ և դիմակներ, որպեսզի ծածկեին իրենց ձեռքերն ու դեմքը։ 16-րդ դարի սկզբին Իտալիայում գլխարկների վրայի նշանները, որոնք ամրացվում էին որպես զարդ, ցույց էին տալիս նաև կրողի սոցիալական պատկանելությունը։ Այդ նշանները հաճախ զուգակցվում էին դեկորատիվ սրերի, թրերի և ձիերի երախակալների հետ։ Գլխարկները հաճախ զարդարվում էիր էմբլեմներով, որոնք պարունակում էին հետաքրքիր պատկերներ՝ կրողի ցանկությամբ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.