Ջորջ Գերշվին
ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից / From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Գերշվին (անգլ.՝ George Gershwin, սեպտեմբերի 26, 1898(1898-09-26)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 11, 1937(1937-07-11)[5][2][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից, «Պորգին ու Բեսը» (1935) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։
Ջորջ Գերշվին | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ George Gershwin |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jacob Gershwine |
Նաև հայտնի է որպես | Gershwin |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1898(1898-09-26)[1][2][3][…] Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 11, 1937(1937-07-11)[5][2][3][…] (38 տարեկան) Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Westchester Hills Cemetery |
Ժանրեր | օպերա, ջազ և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, jazz pianist, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, նկարիչ, դիրիժոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Victor Talking Machine Company |
Անդամակցություն | George & Ira Gershwin? |
Պարգևներ | |
Կայք | gershwin.com |
Ստորագրություն | |
![]() |
Ջորջ Գերշվինը ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ–մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։
Գերշվինը 25 տարեկանում՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928 ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։
Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրո–ամերիկյան երաժշտական ֆոլկլորի (բլյուզ, սպիրիչուէլս) և թեթև ժանրի (Բրոդվեյի Էստրադա) բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերի (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային) հետ։ Նրա ստեղծագործություններին հատուկ են երգիծական գծերը, սուր հումորը, գրոտեսկը։
Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի «Բլյուզի ոճով ռապսոդիան» դաշնամուրի և սիմֆոջազի համար, ինչպես նաև սևամորթների կյանքը պատկերող « Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։
Գրել է նաև օպերետներ «Տիկի՛ն, եղե՛ք բարի», «Զվարճալի դեմք», սիմֆոնիկ երաժշտության (Երկրորդ ռապսոդիա, Կուբայական նախերգանք) և այլն, պարային պիեսներ, երգեր, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային երեք պրելյուդ, կինոերաժշտություն[8]։