From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլմի երաժշտություն (անգլ.՝ film score), երբեմն նաև «ֆոնային երաժշտություն» (անգլ.՝ background music, incidental music) է անվանվում կոմպոզիցիաների այն շարքը, որը գրված է կինոնկարի երաժշտական ուղեկցության համար։ Այդ ստեղծագործությունները համարվում են սաունդթրեքի մի մասը։ Սովորաբար դրանք գրվում են մի քանի կոմպոզիտորների կողմից՝ ռեժիսորի կամ պրոդյուսերի ղեկավարության ներքո։ Այնուհետև կատարվում են նվագախմբի, խմբի, գործիքային մենակատարների, երգչախմբի և երգիչների կողմից։ Ձայնագրումը և այդ կատարումների հետագա համադրումն իրականացնում է հնչյունային օպերատորը[1]։
Ներկայումս կան բազմաթիվ կոմպոզիտորներ, ովքեր գրում են այդպիսի երաժշտություն։ Նրանց շարքում են Հովարդ Շորը, Ջոն Ուիլիամսը, Ալան Սիլվեստրին, Գաբրիել Յալեդը, Հանս Ցիմերը, Էնիո Մորիկոնեն, Էդուարդ Արտեմյևը, Ջեյմս Հորները, Վլադիմիր Կոսման, Քլինթ Մենսելը և այլք։
Սկզբում կինոարտադրության տերմինաբանության մեջ ձայնային ուղին (անգլ.՝ sound track) նշանակում էր ֆիլմի աուդիոձայնագրություն։ Ֆիլմերի երկխոսությունների ստեղծման ժամանակ ձայնային էֆեկտները և երաժշտությունը ձայնագրվում են առանձին, իսկ հետո միացվում մեկ ընդհանուր ձայնագրությունում, որն այն ժամանակ իրենից ներկայացնում էր ուղի վիդեոշղթայի վրա։ Ավելի ուշ այդ արտահայտությունը փոխվեց «ֆիլմի սաունդթրեք»-ի[2]։
Բնօրինակ Ձայնային Ուղին (անգլ.՝ Original Sound Track, сокращенно OST) տերմին է, որը հայտնվել է 1950-ական թվականների սկզբին և նշանակում է երաժշտական ալբոմի տեսակ։ Սկզբում որպես կինոընկերությունների կողմից մտածված նոր ֆիլմերի համար գովազդային հնարք սաունդթրեքները կոչվում էին «կինոնկարի բնօրինակ սաունդթրեքի երաժշտություն» (անգլ.՝ music from the original motion picture soundtrack)[3]։ Ավելի ուշ արտահայտությունը կրճատվեց «ֆիլմի սաունդթրեք»-ի (անգլ.՝ original motion picture soundtrack)։ Սովորաբար այդ ձայնագրությունները որպես կանոն ստեղծվում էին ձայնային ուղիներից, քանի որ դրանք իրենցից ներկայացնում էին առանց երկխոսությունների և ձայնային էֆեկտների երաժշտություն։
1908 թվականին Քամիլ Սեն-Սանսն առաջին անգամ գրեց երաժշտություն հատուկ «Դուքս Գիզի սպանությունը» ֆիլմի համար։
Առաջին մյուզիքլը, որի համար պաշտոնապես թողարկվեց սաունդթրեք «Բոտ Շոու»-ի կոմպոզիտոր Ջերոմ Քերնի կենսագրությունն էր՝ «Մինչ լողում են ամպերը»՝ նկարահանված Մետրո-Գոլդուին-Մայերի կողմից։ Բնօրինակ ալբոմը դուրս եկավ 10 դյույմանոց 78 պտ/մինի-ձայնարկիչների վրա։ Ֆիլմի միայն ութ ստեղծագործություններ հայտնվեցին ալբոմում։ Որպեսզի երգերը տեղավորվեին ձայնարկչի վրա, երաժշտությունը խմբագրվեց։ Դա արվել էր մինչև մագնիսական շղթաների հայտնվելը, այդ պատճառով հնչյունային ռեժիսորը ստիպված եղավ սկավառակների վրայի հատվածները պատճենել մի սկավառակից մյուսը՝ ավելացնելով անցումներ և խամրեցումներ՝ մինչև վերջնական մաքրումը։ Չարժե ասել, որ այդ ձայնագրությունների որակը ստիպում էր երազել ավելի լավի մասին։
MGM Records-ը այդ ալբոմներն անվանեց «բնօրինակ կազմի ալբոմներ»։ Նրանք ներմուծեցին նաև «ձայնագրված է ուղիղ ձայնային ուղիից» նախադասությունը (անգլ.՝ sound track)»: Տարիների ընթացքում «սաունդթրեք» տերմինը լայնորեն օգտագործվեց ֆիլմերի բոլոր ձայնագրությունների համար՝ անկախ նրանից, թե այն վերցված է ֆիլմից, կամ կրկին ձայնագրված է ստուդիայից։
Ֆիլմերի երաժշտությունները հայտնի դարձան LP սկավառակների դարաշրջանում։ ««Ցանկություն» տրամվայ» Ալեքսա Նորթի ֆիլմի սաունդթրեքը թողարկվեց Capitol Records ֆիրմայի 10 դյույմանոց սկավառակների վրա և այնքան լավ վաճառվեց, որ ընկերությունը այն երկրորդ անգամ թողարկեց 12 դյույմանոց ձայնապնակի վրա՝ մյուս կողմում Մաքս Ստայների երաժշտությամբ։
Առաջին կոմպոզիտորը, որի ֆիլմի երաժշտությունը ձեռք բերեց մասսայական հայտնություն, դարձավ Հենրի Մանչինին, ով ստացավ «Էմմի» և երկու «Գրեմմի»՝ «Փիթեր Գանն» սերիալի երաժշտության համար։
«Քամուց քշվածները» ֆիլմի Սթայների կողմից ստեղծած սաունդթրեքը վերաձայնագրվեց շատ անգամներ, սակայն ֆիլմը հետո կրկին թողարկվեց 1967 թվականին, և MGM Records-ը վերջապես թողարկեց ալբոմ՝ ձայնագրված միանգամից ձայնագրման ստուդիայից։ Ինչպես և 1967 թվականի տարբերակը, այս մեկում նույնպես արհեստականորեն «դարձրած էր ստերեո»։ Մեր ժամանակներում Rhino Records-ը «Քամուց քշվածները» ֆիլմի սաունդթրեքը հրատարակեց 2 CD-ների վրա՝ բնօրինակ մոնո հնչողությամբ։
Ամենաշատ վաճառված ֆիլմերի սաունդթրեքերի սաունդթրեքը Ջոն Ուիլիամսի «Աստղային պատերազմները» ֆիլմինն են։ Շատ ֆիլմերի սաունդթրեքերը լույս են տեսնում այն ժամանակ, երբ ֆիլմերը դադարում են ցուցադրվել կինոթատրոններում։
Կան որոշ բացառություններ, որտեղ սաունդթրեքներում առկա են երկխոսությունների ուղին։ Ֆրանկո Ձեֆֆիրելլիի 1968 թվականի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը դուրս եկավ 4 ձայնապնակների վրա, մեկը որպես երաժշտությամբ և երկխոսությունները և ալբոմ՝ ներառյալ միայն երաժշտությունը։ «Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից» ֆիլմի սաունդթրեքը թողարկվեց Warner Bros Records-ի կողմից RCA Victor-ի երկու ձայնապնակների վրա, ինչպես լույս տեսավ «Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմի 2 սկավառակներ՝ ֆիլմի բոլոր երկխոսություններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.