![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/John_Green_2020_%2528C6txQ5yn5S8%2529.jpg/640px-John_Green_2020_%2528C6txQ5yn5S8%2529.jpg&w=640&q=50)
Ջոն Գրին
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Գրին (անգլ.՝ John Green, օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, դեռահասների համար գրքերի հեղինակ, նրա վեպերից հայտնի են դարձել «Աստղերն են մեղավոր» (2012 թ.), «Ալյասկայի որոնումներում» (2005 թ.) և «Թղթե քաղաքներ» (2008 թ.) վեպերը։ Վիդեոբլոգեր է և առցանց ուսուցողական վիդեոների հեղինակ։
Ջոն Գրին John Green | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ John Michael Green |
Ծնվել է | օգոստոսի 24, 1977(1977-08-24)[1][2][3][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գործարար, կինոպրոդյուսեր, յություբեր, գրական քննադատ, պոդքաստեր, մանկագիր, քննադատ, լրագրող, խմբագիր, երգիչ, վիդեո բլոգեր, հեռուստատեսային պրոդյուսեր և history teacher |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քենյոն քոլեջ, Ինդիան Սփրինգզի դպրոց, Lake Highland Preparatory School? և Orange County Public Schools? |
Ստեղծագործական շրջան | 2005 - այժմ |
Ժանրեր | դեռահասական գրականություն և դաստիարակչական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Ալյասկայի որոնումներում, Բազմաքանակ Կատերիններ, Թղթե քաղաքներ, Թող ձյուն գա, Ուիլլ Գրեյսոն, Ուիլլ Գրեյսոն, Մեղավոր են աստղերը և Turtles All the Way Down? |
Անդամակցություն | Վլոգբրազերս և Գրին բրազերս |
Աշխատավայր | Booklist և Քենյոն քոլեջ[2] |
Պարգևներ | |
Ամուսին | Սարա Ուրիստ Գրին |
Զավակներ | Հենրի Գրին Ալիս Գրին |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | johngreenbooks.com |
![]() |
Գրինը արժանացել է Printz մրցանակի[8] (2006 թ.) իր առաջին «Ալյասկայի որոնումներում» վեպի համար, իսկ իր վերջին՝ «Աստղերն են մեղավոր» վեպը 2012 թվականի հունվարին «Նյու Յորք Թայմս»-ի բեսթրելլերների ցուցակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[9]։ Համանուն ֆիլմը, թողարկված 2014 թվականին[10], դարձավ ԱՄՆ-ի № 1-ը կինովարձույթում՝ ԱՄՆ-ում հավաքելով 124 438 000 $։ 2014 թվականին Գրինը ընգրկվեց «Time» ամսագրի «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի մեջ[11]։
Բացի գրական գործունեությունից, Գրինը հայտնի է նաև ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում իր աշխատանքով։ 2007 թվականին նա YouTube-ում գործարկեց VlogBrothers ալիքը, որը վերահսկում է իր եղբոր՝ Հանկ Գրինի հետ միասին։ Նա նաև իրականացրել է այնպիսի ինտերնետ նախագծեր, ինչպիսիք են՝ «Հրաշալի»[12] և VidCon նախագծերը։ Եղբոր հետ ստեղծել է տասնմեկ ուսուցողական նախագիծ, որոնք իրենց մեջ ներառում են համաշխարհային պատմություն, կենսաբանություն, էկոլոգիա, քիմիա, հոգեբանություն և այլ առարկաներ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Hank_%26_John_Green_%287492866636%29.jpg/640px-Hank_%26_John_Green_%287492866636%29.jpg)