![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/5/5d/%25D4%25B1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25B2%25D5%25A5%25D6%2580%25D5%25B6_%25D5%25A5%25D5%25B6_%25D5%25B4%25D5%25A5%25D5%25B2%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580_%2528%25D5%25BE%25D5%25A5%25D5%25BA%2529.jpg/640px-%25D4%25B1%25D5%25BD%25D5%25BF%25D5%25B2%25D5%25A5%25D6%2580%25D5%25B6_%25D5%25A5%25D5%25B6_%25D5%25B4%25D5%25A5%25D5%25B2%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2580_%2528%25D5%25BE%25D5%25A5%25D5%25BA%2529.jpg&w=640&q=50)
Աստղերն են մեղավոր (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
«Աստղերն են մեղավոր» (անգլ.՝ The Fault in our stars), ամերիկացի գրող Ջոն Գրինի վեպ[1][2][3], բոլոր ժամանակների ամենավաճառվող գրքերից մեկը[4]։ Հրատարակվել է 2012 թվականին։ Վեպը նվիրվում է Էսթեր Ըրլին։
Աստղերն են մեղավոր անգլ.՝ The Fault in Our Stars | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջոն Գրին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction?, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և պատմվածք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Ամստերդամ և Ինդիանապոլիս |
Կազմի հեղինակ | Ռոդրիգո Կորալ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 10, 2012 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Աստղերն են մեղավոր |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղերն են մեղավոր (այլ կիրառումներ)
Չնայած ուռուցքը փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, որի կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից։ Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտնվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում։
Խորաթափանց, համարձակ, հանդուգն և սուր «Աստղերն են մեղավոր» վեպը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը։
Գիրքը հայերեն թարգմանել է Արինա Միրզոյանը[5]։ Այն հրապարակել է Էդիթ Պրինտ հրատարակչությունը 2015 թվականին[6], վերահրապարակել է 2018 թվականին[7]։