From Wikipedia, the free encyclopedia
Ջոզեֆ Պրիստլի (անգլ.՝ Joseph Priestley, մարտի 13 (24), 1733[1][2], Բիրստոլ, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[3][4][1][…] - փետրվարի 6, 1804[5][6][7][…], Northumberland, Նորթամբերլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][8]), անգլիացի մատերիալիստ փիլիսոփա, հասարակական գործիչ, քիմիկոս։
Լոնդոնի թագավորական ընկերության (1767 թվական) և Փարիզի ԳԱ (1772 թվական) անդամ։ 1755 թվականից դարձել է հոգևորական, հանդես եկել պաշտոնական եկեղեցու դեմ, քարոզել կրոն, հանդուրժողականություն։ Եղել է անգլիական առաջադիմական բուրժուազիայի գաղափարախոսը, պաշտպանել Ֆրանսիան, հեղափոխությունը, դատապարտել անգլիական գաղութային քաղաքականությունը Հյուսիսային Ամերիկայում։1794 թվականից տարագրվել է ԱՄՆ։ Պրիստլին զարգացրել է անգլիական մատերիալիզմի ավանդույթները։ Ըստ Պրիստլիի՝ հոգին (գիտակցությունը) շարժմամբ օժտված մատերիայի հատկությունն է։ Սակայն Պրիստլին մատերիալիզմը զուգակցել է դեիզմի հետ, ընդունել, որ մատերիային շարժման օրենքներ է հաղորդել աստվածային բանականությունը։ Նա ասոցիատիվ հոգեբանության ներկայացուցիչ է, հոգեֆիզիոլոգիական երևույթները բացատրել է մատերիալիստորեն։ Սոցիոլոգիայի մեջ պաշտպանել է դետերմինիզմը, մերժել ֆատալիզմը, բարոյականության հարցերում հարել էվդեմոնիզմին։ Հայտնաբերել է թթվածինը (1774 թվականին, Շելեից անկախ), ստացել ջրածնի քլորիդ, ամոնիակ (1772-1774 թվականներ), ցույց տվել, որ օդը բուսականության ազդեցությամբ վերականգնում է իր հատկանիշները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.