![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/a/a7/%25D5%258B%25D5%25AB%25D5%25B6_%25D5%2587%25D5%25A1%25D6%2580%25D6%2583.jpg&w=640&q=50)
Ջին Շարփ
From Wikipedia, the free encyclopedia
Ջին Շարփ (անգլ.՝ Gene Sharp, հունվարի 21, 1928(1928-01-21)[1][2][3], Հարավային Բալթիմոր, Wood County, Օհայո, ԱՄՆ - հունվարի 28, 2018(2018-01-28)[4][1][3], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, Հարվարդի համալսարանի դասախոս, Մասաչուսեթսի Դարթմուտի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր աշխարհում հայտնի է պետական ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարի ձևերի մասին գրված գրքերով։ Ալբերտ Այնշտայնի անվան ինստիտուտի (անգլ.՝ Albert Einstein Institution) հիմնադիր։ Նրան անվանում են «ոչ բռնի պայքարի Մաքիավելի»[5], ինչպես ինքն է հումորով նշում[6]։
Ջին Շարփ անգլ.՝ Gene Sharp | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1928(1928-01-21)[1][2][3] |
Ծննդավայր | Հարավային Բալթիմոր, Wood County, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 28, 2018(2018-01-28)[4][1][3] (90 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սբ Կատրինի քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1968), Օհայո նահանգի համալսարան (1951) և Օհայո նահանգի համալսարան (1949) |
Ազդվել է | Մահաթմա Գանդի |
Երկեր | Բռնապետությունից ժողովրդավարություն |
Մասնագիտություն | քաղաքագետ, փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ և խաղաղապահ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և University of Massachusetts Dartmouth? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ջին Շարփի ամենաճանաչված և ամենաշատ թարգմանված (44 լեզուներով) Բռնապետությունից ժողովրդավարություն աշխատությունը գրվել է 1993 թվականին Մյանմայում դեմոկրատական շարժման համար, այն բանից հետո, երբ Աուն Սան Սու Չժին խիստ ռեժիմով տնային կալանքի տակ էր վերցվել[7]։
Բոստոն քաղաքը 1915 թվականի ապրիլի 27-ը հայտարարել է Ջին Շարփի օր ի պատիվ Ջին Շարփի, որն իր ողջ կյանքը նվիրել է ոչ բռնի պայքարի ռազմավարության ուսումնասիրությանը[8]։