Ջին Շարփի գիրքը From Wikipedia, the free encyclopedia
Բռնապետությունից ժողովրդավարություն (անգլ.՝ From Dictatorship to Democracy, 1993) կամ Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա, ազատագրման հայեցակարգային հիմունքներ (FDTD անգլ.՝ From Dictatorship to Democracy, A Conceptual Framework for Liberation), Մասաչուսեթսի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջին Շարփի 1993 թվականին գրած ակնարկ այն ընդհանուր խնդրի մասին, թե ինչպես ոչնչացնել բռնապետությունը և ինչպես խոչընդոտել նրա փոխարեն մեկ այլ բռնապետության առաջացմանը։
Բռնապետությունից ժողովրդավարություն անգլ.՝ From Dictatorship to Democracy | |
---|---|
Հեղինակ | Ջին Շարփ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | անգլերեն և չինարեն |
Հրատարակիչ | Albert Einstein Institution |
Հրատարակման տարեթիվ | 1994 |
ԳՄՍՀ | 1-880813-09-2 |
OCLC | 706499601 |
Գիրքը հրատարակվել է բազմաթիվ երկրներում և թարգմանվել է ավելի քան 45[1] լեզուներով դեմոկրատ ակտիվիստների կողմից և հասանելի է Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի վեբկայքում (անգլ.՝ Albert Einstein Institution)[2]։
Ջին Շարպը երկար տարիներ մտահոգված է եղել բռնապետությունը կանխելու կամ վերացնելու խնդիրներով։ Նման հետաքրքրությունն առաջնորդվել է մարդասիրական մղումներով, մասնավորապես, որ մարդու անհատականությունը չպետք է ճնշվի և ոչնչացվի բռնատիրական ռեժիմների կողմից։
Գիրքը գրվել է 1993 թվականին աքսորում գտնվող ճանաչված բիրմացի դեմոկրատ Թին Մաունգ Վինի (անգլերեն՝ Tin Maung Win) խնդրանքով, որը այդ ժամանակ Բանգկոկի (Թաիլանդ) ամսագրի հրատարակիչն էր։ Գիրքը գրվել է մի քանի ամսում, հեղինակի տասնյակ տարիների ոչբռնի դիմադրության ուսումնասիրությունների փորձի հիման վրա[3]։
«Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա» գիրքը «նվազագույն կորուստների և տառապաքների միջոցով դիկտատուրայի բարեհաջող տապալման» մասին է։
Գիրքը ներկայացնում է ոչբռնի պայքար մղելու գործում գոյություն ունեցող փորձի մեկնաբանությունը և դրա հիման վրա այդ պայքարը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումները, քաղաքական պայքարի աղբյուրները, ոչբռնի դիմադրության կանոնակարգերը և երկարատև դեմոկրատիա ստեղծելու հարցերը։
Բաղկացած է տասը մասից։ Սկզբում ներկայացված է Ջին Շարփի «Ոչբռնի գործողությունների քաղաքականություն» (1973) գրքից մի հատված, որը ներառում է «Ոչբռնի գործողությունների 198 մեթոդ»[4][5].
Ամերիկյան չորրորդ հրատարակության մեջ ընդգրկված է ևս երեք հավելված․
Հավելված 3-ն իրենից ներկայացնում է FDTD գրքույկն արդյունավետ թարգմանելու ուղեցույց։
Այս գիրքը հետաքրքրություն է ներկայացնում, որպես գործողությունների դասական ուղեցույց, մանրամասնորեն բացահայտելով տոտալիտար և ավտորիտար ռեժիմների[6] մարտավարությունն ու ռազմավարությունը։
Գրքում մանրամասն ներկայացված է, թե ընդդիմությունը ի՞նչ ուժեր է մոբիլիզացնում հակաժողովրդավարական ռեժիմը, նրա ռազմական և ոստիկանության համակարգը ոչնչացնելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ բռնատիրական ռեժիմն ունի յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են շատ զգայուն և խոցելի։ Այդ ճանապարհին բնակչության և պետական կառույցների քաղաքական անհնազանդության զանգվածային կիրառումը դիկտատուրայի թուլացման կամ ոչնչացման բնորոշ և կարևորագույն միջոց է։
Հեղինակը գրքի մեջ ամփոփել է բռնապետության, դիմադրության շարժումների, հեղափոխությունների, քաղաքական մտքի, պետական համակարգերի և, հատկապես իրատեսական ոչ բռնի պայքարի երկարաժամկետ ուսումնասիրության արդյունքները։
Բռնապետական երկրների պատմություններից քաղած դասերը ցույց են տալիս, որ բռնապետությունը կանխելու միջոց կա, որ հաջողությամբ կարելի է պայքարել բռնապետության դեմ առանց փոխադարձ զանգվածային ոչնչացման և հնարավար է նվազագույն տառապանքների և զոհերի գնով տապալելով բռնապետությունը, կանխել մոխրից նոր բռնապետության առաջացումը։
Գրքում տեղ է գտել նաև բռնապետության տապալումից հետո պատասխանատվության կարևորությունը և անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը ժողովրդավարական պետություն կառուցելու համար։
Ջին Շարփը հույս է ունեցել, որ այս վերլուծությունը օգտակար կլինի այն երկրների համար, որոնք դեմ առ դեմ հայտնվել են դիկտատուրական ռեժիմի իրականության առաջ։ Իհարկե, ըստ հեղինակի, ամեն ինչ միանշանակ չէ, և յուրաքանչյուր երկիր ինքնուրույն գնահատելով առաջարկված դրույթների կիրառելիության աստիճանը՝ ամենանվազագույն կորուստներով կարող է հարթել ազատագրական պայքարի իր ուղին։
«Դիկտատուրայից մինչև դեմոկրատիա» գիրքը տարածում է գտել ամբողջ աշխարհում և համարվում է, որ ազդեցիկ միջոց է հանդիսացել, նրանով ոգեշնչվել են ընդդիմադիր ուժերը։ Այն կիրառական նշանակություն է ունեցել Սերբիայում, Հարավսլավիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում ոչբռնի դիմադրության ընդդիմադիր շարժում իրականացնելու ճանապարհին[7][8]։
Առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին Թին Մաունգ Վինի «Քիթ փյայինգ» (Նոր դար) ամսագրում, Բանգկոկում ՝ (Բիրմա) Ժողովրդավարության վերականգնման հանձնաժողովի կողմից[9]։ Իսկ 1994 թվականին լույս է տեսել առաջին բիրմերեն և անգլերեն գրքույկը[10]։
Հետագայում թարգմանվել է տասնյակ լեզուներով, հրատարակվել ու վերահրատարակվել է շատ անգամներ։ Մասնավորապեսմի քանի անգամ վերահրատարակվել է, Սերբիայում, Ինդոնեզիայում, Թայլանդում և Ուկրաինայում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում։ ԱՄՆ-ում գիրքը լույս է տեսել երկու անգամ։ Սերբիայում քարոզարշավի ժամանակ նրանով է առաջնորդվել «Ատպոռ» («Otpor!»–դիմադրություն) ուսանողական շարժումը[11]։
Ջին Շարփի «Բռնապետությունից ժողովրդավարություն» գիրքը թարգմանվել է աշխարհի 44 տարբեր լեզուներով[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.