![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/Portrait_of_Pierre_Gassendi_by_Claude_Mellan.png/640px-Portrait_of_Pierre_Gassendi_by_Claude_Mellan.png&w=640&q=50)
Պիեռ Գասենդի
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ[7] Գասենդի (ֆր.՝ Pierre Gassendi, հունվարի 22, 1592(1592-01-22)[1][2][3][…], Շանտերսե[4] - հոկտեմբերի 24, 1655(1655-10-24)[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ, աստվածաբան (քահանա), մի շարք համալսարանների պրոֆեսոր, դասավանդել է մաթեմատիկա, ֆիզիկա, հռետորաբանություն, փիլիսոփայություն։
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1592(1592-01-22)[1][2][3][…] Շանտերսե[4] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1655(1655-10-24)[5][1][2][…] (63 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, պրոֆեսոր, աստղագուշակ, ֆիզիկոս, աստվածաբան, բնագետ, գրող և կաթոլիկ քահանա |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[6] և Էկս համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Էկս համալսարան |
Գիտական աստիճան | աստվածության դոկտոր (1614) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[5] և ֆրանսերեն |
Ազդվել է | Էպիկուրոս |
Ուսուցիչ | Ֆիլիբերտ Ֆեզայ |
Աշակերտներ | Ջան Պիկար և Ֆրանսուա Բերնիե |
Ներշնչվել է
| |
![]() |
Գասենդին հանդես է եկել սխոլաստիկայի խիստ քննադատությամբ, Արիստոտելի ուսմունքի, բնածին գաղափարների վերաբերյալ Դեկարտի ուսմունքի քննադատությամբ, վերածնունդ է տվել Էպիկուրի մատերիալիզմին՝ դրա վրա հիմնելով իր ուսմունքը։
Գրել է աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ։ 17-րդ դարի պատմական պայմաններում Գասենդին առաջադիմական դերակատարում է ունեցել որպես փիլիսոփա և գիտնական։ Հայտնի է էպիկուրիզմի և ատոմիզմի քարոզչությամբ, նաև այդ տեսությունները քրիստոնեության հետ համաձայնեցնելու փորձերով։ Ըստ կոմունիստական գաղափարախոսության՝ նրա մատերիալիզմն անհետևողական էր, որ արտահայտվում էր կրոնի և եկեղեցու հետ հաշտվողականության մեջ[8]։ Ֆրանսիացի բնափիլիսոփան առաջինն է օգտագործել մոլեկուլի անվանումը։ Նա, օրինակ, Աստծուն համարում էր ատոմների ստեղծող, գտնում էր, որ մարդը բացի բնափիլիսոփայորեն ըմբռնվող «կենդանական հոգուց», ունի նաև «գերզգայական բանական հոգի»։