լեռնաշղթա Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Պապաքարի լեռներ (վրաց.՝ ბაბაკარის ქედი, ադրբ.՝ Babaqar silsiləsi), Հայաստանի Տավուշի մարզի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Դեբեդի հովտից մինչև Կուր և Խրամ գետերի միախառնման վայրը։ Երկարությունը 24 կմ է, միջին բարձրությունը՝ 600-1000 մ, էրոզային, մնացորդային ցածրադիր լեռնաշղթա է՝ կազմված կրաքարերից, ավազաքարերից ու մերգելներից։ Լանջերը մասնատված են ոչ խոր հովիտներով։ Ստորոտին կան բազմաթիվ արտաբերման կոներ, տեղ-տեղ՝ նոսր անտառներ և չորասեր թփուտներ։ Ամենա բարձր գագաթը համանուն լեռն է (959 մ)[1][2]։
Պապաքարի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան, Վրաստան և Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Տավուշի մարզ, Քվեմո Քարթլիի մարզ և Ղազախի շրջան |
Լեռնաշղթա | Բազումի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 959 մետր |
Երկարություն | 24 կմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.