![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/%25E9%25BE%258D-seal.svg/langhy-640px-%25E9%25BE%258D-seal.svg.png&w=640&q=50)
Չինական վիշապ
From Wikipedia, the free encyclopedia
Չինական վիշապ (չինարեն՝ 龍龙, փինյին՝: lóng, Պալլադիի տառադարձության համակարգով՝ լուն), չինական մշակույթում Ին և Յանի բարի սկզբի (ի տարբերություն եվրոպական վիշապի) և ամբողջ չինական ազգի խորհրդանիշը։ Ի պատիվ չինական վիշապի`ամեն տարի սահմանված է վիշապների նավակների փառատոնը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/%E9%BE%8D-seal.svg/200px-%E9%BE%8D-seal.svg.png)
Ըստ չինական հավատալիքների՝ լուն-օձը բնակվում է գետերում, լճերում և ծովերում, սակայն կարող է կատաղել և ջրից վեր խոյանալ։ Նրա հետ կապված կան հստակ վերագրումներ խոնավության և պտղաբերության աստվածությունների վերաբերյալ։
Դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում դրակոնների շուրջ հետազոտություններ կատարող Վան Չունը մշակեց այն ծեսը, որ անձրևը չի կարող գալ առանց վիշապի պատկերների։ Այս ամենի մասին նա գրել էր իր «Լուն Հեն» տրակտատում։
Չինական վիշապը կամ պարզապես լունը չինական ստվերային թատրոնի երկու հարյուր հազար տարատեսակ կերպարներից մեկն է, որի մասին ավանդույթները փոխանցվում են դարերով[1]։