Չինացիներ, մարդկանց որոշակի հանրություն, ովքեր որևէ կերպ կապված են մի շարք ընդհանրություններով։ Գոյություն ունեն մարդուն չինացի անվանելու մի քանի նախապայման.

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք քաղաքացիությունը Չինաստանում մարդուն դարձնում է չինացի՝ կան տարբեր կարծիքներ, քանի որ Թայվանի անկախության կողմնակիցները չեն համարում, որ Թայվանը Չինաստանի մասն է։ Չինական ազգի վերաբերյալ նման պատկերացումը ունի իրավական հիմք։

  • Չինական ազգի էթնիկ կազմը ներառում է բոլոր 56 ցեղախմբերը, որոնք ապրում են Չինաստանում և պաշտոնապես ճանաչվել են կառավարության կողմից (օրինակ՝ մոնղոլներ, մանչժուրներ, տիբեթցիներ և այլն), ինչպես նաև կազմավորված այնպիսի էթնիկ խմբեր, որոնք ապրում են Չինաստանում Ցին դինաստիայից (1644-1911 թթ) սկսած։ Դա վերաբերվում է նաև արտասահմանում ապրող չինացիներին։
  • Հաճախ չինացի են անվանում Չինաստանում մեծամասնություն կազմող հան ազգությանը։
  • Բացի ազգությունից, «չինական»-ին պատկանելիությունը որոշվում է նաև բնակության վայրով (աշխարհագրական ֆակտոր), ծագումով (կենսաբանական պատճառ), տոհմաբանությամբ (պատմական և տոհմաբանական ֆակտոր)։

Տես նաև

Հան (ազգություն)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինացիներ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.