Չեխիայի ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարան, Չեխիայի կենտրոնական գրադարան։ Ենթարկվում է Չեխիայի Մշակույթի նախարարությանը։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է պատմական Կլեմենտիումի շենքում՝ Պրահայում, որտեղ պահպանվում է նրա ամբողջ հավաքածուի կեսը։ Հավաքածուի մյուս մասը պահվում է Գոստիվարժ շրջանում[6]։ Ազգային գրադարանը հանդիսանում է Չեխիայի ամենամեծ գրադարանը։ Նրա ֆոնդերում հաշվարկվում է շուրջ 7 միլիոն օրինակ[7]:, այդ թվում 4200 ինկունաբուլա[8]։ Գրանցված ընթերցողների թիվը հասնում է 60000-ի։ Բացի չեխական տեքստերից, այստեղ պահվում են նաև գրքեր Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից[9]։ Գրադարանում պահվում են նաև Պրահայի Կարլով համալսարանի գրքերը[10]։ Գրադարանը միջազգային ճանաչում ստացավ 2005 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ծրագրով հին տեքստերի թվային թարգմանությունների համար ստանալով Jikji Prize առաջին կարգի մրցանակ[11][12]։ Նախագիծը, որը սկսվել էր 1992 թվականին առաջին 13 տարում իրականացրեց 1700 փաստաթղթի թվայնացում[9]։
Երկիր | Չեխիա[1][2][3] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, համալսարանի գրադարան և research institution? |
Հիմնվել է | 1622 |
Տեղադրություն | Պրահա |
Հավաքածուներ | |
Չափ | 7 654 504[4], 21 394 ձեռագիր[4], 4200 Ինկունաբուլաներ, 1242[5], 1242[5], 0[5] և 0[5] |
Այլ տվյալներ | |
Կայք | nkp.cz(չեխ.) |