![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Burroughs1983_crop_b.jpg/640px-Burroughs1983_crop_b.jpg&w=640&q=50)
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ (անգլ.՝ William Seward Burroughs, փետրվարի 5, 1914(1914-02-05)[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[4] - օգոստոսի 2, 1997(1997-08-02)[1][3][5][…], Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ[6]), ամերիկացի գրող և ակնարկագիր (էսսեիստ)։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան առանցքային հեղինակներից մեկը։ Համարվում է ամերիկյան բիթ-սերնդի կարևորագույն ներկայացուցիչը[9][10]։ Ամերիկյան մշակույթի և գրականության ակադեմիայի անդամ (1981 թվականից)։ Ֆրանսիական մշակույթի և գրականության Շքանշանի առաջնորդ (1984)[11]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Tonnis_-_William_S._Burroughs_3.jpg/640px-Tonnis_-_William_S._Burroughs_3.jpg)
Ուիլյամ Բերրոուզը ծնվել է ապահովված ընտանիքում, ավարտել է Հարվարդի համալսարանը, կրթությունը շարունակել է Եվրոպայում, ճանապարհորդել է ամբողջ աշխարհով[12]։ 1940-ական թվականներին ծանոթացել է բիթերի «նեղ շրջանակի» ապագա անդամների հետ։ Այս ժամանակներին է վերաբերում նրա առաջին գրական փորձերը։ Բերրոուզը իր անդրանիկ գիրքը հրատարակել է բավականին հասուն տարիքում՝ երեսունինը տարեկանում։ Բերրոուզի գրական փառքի հիմքը «Մերկ նախաճաշ» փորձարարական վեպն է, որը լույս է տեսել 1959 թվականին[13]։ Հեղինակել է մոտ երկու տասնյակ վեպեր և ավելի քան տասը փոքր արձակի ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել ժամանակակից փոփ-մշակույթի, մասնավորապես գրականության և երաժշտության վրա։
1997 թվականին՝ Բերրոուզի մահից հետո, հետաքրքրությունը նրա գրական ժառանգության հանդեպ չի թուլանում։ Բերրոուզի գրքերը շարունակում են վերահրատարակվել, մասնավորապես՝ լույս են տեսել վեպերի հոբելյանական հրատարակումները՝ իրենց առաջին հրատարակման ամսաթվին համապատասխան, ինչպես նաև՝ տպագրվել են գրողի օրագրային գրառումները, նրա ծավալուն նամակագրությունները ընկերների հետ, հարցազրույցների ժողովածուները։ Զգալի թվով գրականագիտական աշխատանքներ են հրատարակվել՝ նվիրված ինչպես նրա ստեղծագործություններին, այնպես էլ նրա արվեստին՝ լայն իմաստով[14]։ Գրողի ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են. ամենամեծ ճանաչում ձեռք է բերել «Մերկ ընթրիք» ֆիլմը, որը նկարահանել է Դեյվիդ Կրոնենբերգը «Մերկ նախաճաշ» վեպի հիման վրա։ Ռուսաստանում Բերրոուզի գրքերի թարգմանությունները սկսել են հայտնվել 1990-ական թվականների կեսերին։ Այժմ նրա ստեղծագործությունների մեծագույն մասը հասանելի են ռուսերեն լեզվով, թեպետ մասնագետների մոտ որոշ թարգմանությունների հավաստիությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։