գրականագիտության ժանրերից մեկը From Wikipedia, the free encyclopedia
Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատին․՝ exagium - «կշռադատել», անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ»), գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկրետ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։
Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.