Կանզաս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կանզաս (անգլերեն՝ Kansas), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում։ Տարածքը՝ 213,1 հազար կմ²։ Վարչական կենտրոնը՝ Տոպիկա։ Կոչվել է Կանզաս գետի անունով։ Ամենամեծ քաղաքը Ուիչիտոն է։ Կանզաս նահանգը առաջատարն է հացահատկի մշակման ծավալներով։ Նահանգի ծաղիկը արևածաղիկն է, նահանգի ծառը բարդին է։ Հնդկացիների լեզվով, որոնք բնակեցված են եղել այդտեղ Կանզաս անվանումը նշանակում է «Հարավային քամու մարդկանց բնակավայր»։ Նահանգը, որի մեծ մասը զբաղեցնում են տափաստանները, հյուսիսից սահմանակից է Նեբրասկային, արևելքից՝ Միսսուրի գետին, Օկլահոմա և Կոլորադոյին սահմանակից է հարավ-արևմուտքից։ Նահանգի ամենամեծ գետերն են Միսսուրին և Արկանզասը, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ գետ Միսսիսիպիի ջրային ավազանին։
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Միջին Արևմուտք և Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | Home on the Range? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Տոպիկա | |||
Ամենաբարձր կետ | Mount Sunflower? | |||
ԲԾՄ | 600 մետր | |||
Օրենսդրական մարմին | Kansas Legislature? | |||
Դատական մարմին | Kansas Supreme Court? | |||
Միության մուտք | հունվարի 29, 1861 (34-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲2 937 880 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (33 տեղ) | |||
Տարածք | 213 100 կմ² (15 տեղ) | |||
Հիմնադրված է | հունվարի 29, 1861 թ. | |||
Սահմանակցում է | Օկլահոմա, Կոլորադո, Նեբրասկա և Միսսուրի | |||
Ժամային գոտի | CDT?, UTC-6 և Ամերիկա/Չիկագո | |||
Հապավում | KS, Kans. և Kan. | |||
ISO 3166-2 կոդ | US-KS | |||
Անվանված է | Կանզաս գետ | |||
Մականուն | The Sunflower State | |||
Միության մուտք | հունվարի 29, 1861 (34-րդ) | |||
kansas.gov(անգլ.) | ||||
Հարավից Կանզասը սահմանակից է Միսսուրիին, արևմուտքում Կոլորադոյին, Հյուսիսից Նեբրասկա նահանգին, հարավից Օկլահոմա նահանգին։ Տարածք կազմում է 213,096 քառակուսի կիլոմետր։ Կանզասի կլիման մայրցամաքային է, ձմռանը սառը (երբեմն ցուրտ), իսկ ամռանը՝ շոգ։ Նահանգի արևելյան մասում հաճախ տեղի են ունենում եղանակի և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններ։ Տարածքը պաշտպանված չէ Կանադայից ներխուժող սառը օդային հոսանքներից, և Մեքսիկական ծոցից եկող տաք օդային հոսանքներից։ Օդային զանգվածների բախման հետևանքով ձևավորվում են մթնոլորտային ճակատներ , որից էլ առաջանում է տոռնադոն։ Տարեկան միջին ջերմաստրճանը հասնում է +13 °C-ի։Առավելագույն ջերմաստիճանը եղել է +49 °C , որը գրանցվել է 1936 թվականի հուլիսի 24-ին Ալթոն (Alton) կոչվող վայրում։ Նվազագույն ջերմաստիճանը եղել է -40 °C, որը գրանցվել է 1905 թվականի փետրվարի 13-ին Լիբանան (Lebanon) բնակավայրում։ Հունվարի ամսվա միջին ջերմաստիճանը լինում է -2...-4 °C (օրական միջին առավելագույն ջերմաստիճանը +2 ... + 6 °C է, գիշերը նվազագույն ջերմաստիճանը -6 °C ..- 9 °C): Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է +26 .. + 27 °C (օրական առավելագույնը ջերմաստրճանը կազմում է +32 .. + 34 °C, գիշերը առնվազն՝ +19 .. + 21 °C): Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1000 մմ է, որը նվազում է հարավ-արևելքում կազմելով 400 մմ (Ուիչիտո քաղաքում տարեկան տեղումների քանակը կազմում է 772 մմ)։ Որոշ երաշտային տարիներին տարեկան տեղումների հիմնական մասը լինում է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին։ Դոջ-Սիթին (Dodge City) համարվում է Միացյալ Նահանգների ամենաքամոտ բնակավայրը։ Քամու միջին արագությունը մեկ ժամում 14 մղոն արաջություն է կազմում (6.4 մ / վ)։
Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամար բյուրոյի 2011 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Կանզասի բնակչությունը կազմել է 2,871,238 մարդ։ Բնական աճը ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմել է 0,64 %[2]։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների նահանգի ռասայական կազմը հետևյալն է սպիտակամորթներ (91,91%), աֆրոամերիկացիներ (6.41%), բնիկ ամերիկացիներ (1.78%), ասիացիներ (2,1%), հավայացիներ և օվկիանիացիներ (0 ,12%)։ Սպիտակամորթ բնակիչները հիմնականում ունեն` գերմանական (33.75%), իռլանդական (14.4%), անգլիական (14.1%), ֆրանսիական (4,4%), շոտլանդական (4.2%), հոլանդական (2.5% ) և շվեդական (2.4%) ծագում[3]։
Ըստ 2004 թվականի տվյալների մոտ 149 800 մարդ (Կանզասի բնակչության 5.5% -ը) ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս։
ՀՆԱ-ն (մեկ շնչի հաշվով) կազմել է 35,013 դոլար (2008 թ.): Արդյունաբերության մեջ մտնում է` ավիացոն ոլորտը (ինքնաթիռ), ճարտարագիտությունը (տրանսպորտային սարքավորումներ), նավթի և բնական գազի արդյունահանումը, սննդի (մսի փաթեթավորում, ալյուր) արտադրությունը, լեռնահանքերի վերամշակումը, հրատարակչությունը, քիմիական և թեթև արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության ոլորտից զարգացած են անասնապահությունը (խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր), մշակաբույսերը (ցորեն, եգիպտացորեն, վարսակ, բամբակ), միսը և կաթնամթերքը։ Ծառայությունների ոլորտներն են` զբոսաշրջությունը, ֆինանսները և առևտուրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.