ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո

From Wikipedia, the free encyclopedia

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոmap

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո (անգլ.՝ United States Census Bureau, Bureau of the Census)` կառավարական գործակալություն, որի վրա է դրված ԱՄՆ բնակչության մարդահամարի կազմակերպման պատասխանատվությունը։ Ինչպես նաև այն հավաքում և վիճակագրական մշակման է ենթարկում այլ ազգային ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Փաստացի սա ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինն է[8][9][10][11]։

Արագ փաստեր ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո, Տեսակ ...
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
Thumb
Thumb
Տեսակվիճակագրական ծառայություն և ԱՄՆ դաշնային գործակալություն
Երկիր ԱՄՆ[1][2][3][…]
Հիմնադրվածմարտի 6, 1902[4][5][6][…]
Գլխադասային գրասենյակՍաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1][2][5][…]
ՏարածաշրջանԱՄՆ
Վերադաս կազմակերպությունUnited States Department of Commerce?[5][4][7][…]
Անձնակազմ4285 մարդ
Կայքcensus.gov(անգլ.)
Փակել

Բնակչության մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքային ենթաբաժին։ Գործակալության ղեկավարը գործող նախագահի կողմից նշանակված քաղաքական անձ է։

Մարդահամարի բյուրոն տալիս է գնահատականներ մարդահամարների միջև և իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ Բացի դրանից, սույն մարդահամարները ազդում են ավելի քան 300 միլիարդ դոլարի` ամենամյա դաշնային և նահանգների կողմից` բարենորոգման, առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլնի համար տրված փոխհատկացումների վերատեղաբաշխման վրա։ Այդ պատճառով Մարդահամարի բյուրոյի պարտականությունների մեջ է մտնում մարդկանց և տնտեսությանը վերաբերվող վիճակագրության հավաքագրումը։ Բացի այդ, հաճախակի տեղի է ունենում տարբեր դաշնային և տեղական մարմինների հետաքրքրությունների մեջ մտնող թեմաների մասին տվյալների հավաքագրումը, ինչպիսին են զբաղվածությունը, հանցագործությունները, առողջությունը, կարիքների և բնակատեղի ծախսերը։ Դրանք հրապարակվում են ինչպես «ժողովրդագրական տեսություններ»։ Մարդահամարի բյուրոն նաև հրապարակում է արտադրությանը, տարատեսակ վաճառքներին, ծառայություններին վերաբերող տվյալներ։

Մարդահամարի բյուրոն բազայավորվում է Սյութլենդ[en] քաղաքում (Մերիլենդ նահանգ) և ևս 12 շրջանային գրասենյակներում. Ատլանտա, Բոստոն, Դալաս, Դենվեր, Դետրոյթ, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Նյու Յորք, Սիեթլ, Ֆիլադելֆիա, Չիկագո և Շառլոթ քաղաքներում։ Տվյալների մշակման ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքում։

Կրճատ պատմություն

Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին հորվածը նախատեսում է, որ բնակչության մարդահամարը պետք է տեղի ունենա ոչ պակաս, քան մեկ անգամ 10 տարում։ Սրանից է կախված յուրաքանչյուր նահանգի մանդատների քանակը Ներկայացուցիչների պալատում և Ընտրողների կոլեգիայում։ Մարդահամարի բյուրոն այս լիազորությունները արդեն ստացել է ԱՄՆ 13 նահանգներով ձևավորման արձանագրությունում։ Այժմ մարդահամարը տեղի է ունենում զրոյով ավարտվող և «տասնամյակ» անվանումը ստացած յուրաքանչյուր 10 տարում (2000,2010)։

1790-1840 թվականներին մարդահամարը տեղի էր ունենում շերիֆների ուժով։ 1840 թվականից ստեղծվել է մարդահամարի կենտրոնական գրասենյակ, որը գործել է միայն տասնամյա մարդահամարի ժամանակ։ 1890 թվականին մարդահամարի ընթացքուն առաջին անգամ արդյունքների մշակման համար օգտագործել են Հերման Հոլլերիթի հեղինակած աղյուսակավորող էլեկտրական մեքենան։ 1902 թվականին Մարդահամարի ժամանակավոր գրասենյակը վերակազմակերպվել է և 1903 թվականին ի վերջո ստացել ներկայիս անվանումը ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքում։ Մարդահամարի բյուրոն դարձել է ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինը։

2006 թվականին Բնակչության մարդահամարի բյուրոյում աշխատում էր 5593 մարդ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.