![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/Tigershark3.jpg/640px-Tigershark3.jpg&w=640&q=50)
Շնաձկներ
From Wikipedia, the free encyclopedia
Շնաձկներ (լատին․՝ Selachii[1]), կռճիկային ձկների ենթակարգ։ Բնորոշ հատկանիշներից են երկարուկ ու ձիգ մարմնի տորպեդանման ձևը, պոչային հետերոցերկալ մեծ լողաթևը, մեծ քանակությամբ սրածայր ատամների առկայությունը զույգ ծնոտներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շնաձկներ (այլ կիրառումներ)
Շնաձկներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Selachii
| ||||||||
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/Parts_of_a_shark_%28hy%29.svg/640px-Parts_of_a_shark_%28hy%29.svg.png)
Ներկայումս հայտնի է շնաձկների 450 տեսակ՝ 17 սմ երկարություն ունեցող Etmopterus perryi տեսակից մինչև 20 մետրանոց կետային շնաձուկը (որն աշխարհի ամենամեծ ձուկն է)։ Այս ենթակարգի տեսակները տարածված են ծովերում և օվկիանոսներում։ Չնայած շնաձկների մեծամասնությունը բնակվում է աղի ջրերում, որոշ տեսակներ հարմարվել են քաղցրահամ ջրում ապրելուն։ Շնաձկների մեջ գերակշռում են գիշատիչները, սակայն 3 տեսակ, այդ թվում կետային շնաձուկը, սնվում են փոքր ձկներով և պլանկտոնով։
Շնաձկների ամենահին ներկայացուցիչները գոյություն են ունեցել դեռևս 420-450 միլիոն տարի առաջ[2]։