Կյանքի հանրագիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Կյանքի հանրագիտարան (անգլ.՝ Encyclopedia of Life, (EOL)), ազատ խմբագրմամբ, առցանց հանրագիտարան է, որը ստեղծվել է ներառելու գիտությանը հայտնի բոլոր 1,9 միլիոն կենդանիների տեսակների մասին տեղեկություններ։ Այն ստեղծվել և զարգացվում է գոյություն ունեցող տվյալների բազաների, ինչպես նաև մասնագետների և ոչ մասնագետների անհատական ներդրումների միջոցով[1]։
Կյանքի հանրագիտարան | |
---|---|
eol.org(անգլ.) | |
Տեսակ | էլեկտրոնային կենսաբանական տվյալներ, կայք, առցանց տվյալների բազա և քրաուդսորսինգ |
Լեզու | անգլերեն |
Բացված | 2008 |
PediaPress - Encyclopedia of Life Վիքիպահեստում |
Կայքի նպատակն է ստեղծել "անսահման ընդլայնվող" էջ ամեն տեսակի կենդանու համար, որի մեջ տեքստային մասին զուգահեռ նաև ներառված են տեսանյութեր, ձայնային հոլովակներ, լուսանկարներ, գրաֆիկական պատկերներ[2]։ Որպես հավելում, հանրագիտարանը նաև ներառում է բովանդակություն Biodiversity Heritage Library-ից, որը թվայնանում է միլիոնավոր էջեր պարունակող տպագրված նյութեր աշխարհի հիմնական բնական գիտությունների մասին նյուեր պարունակող գրադարաններից։
Նախագիծը իսկզբանե ստեղծվել էր ՄակԱրտուրի և Սլոանի հիմնադրամների կողմից 50 միլիոն դոլար չափով ֆինանսավորման առաջարկի միջոցով, հիմնադրամները տրամադրել են համապատասխանաբար 20 և 5 միլիոն դոլար։ Մնացած 25 միլիոնը տրամադրվել է հինգ կազմակերպությունների կողմից՝ Ֆիլդի թանգարան, Հարվարդի համալսարան, Ծովային կենդանիների կենսաբանական լաբորատորիա, Միսուրիի բուսաբանական այգի, և Սմիթսոնյան ինստիտուտ։
Նախագիծը սկզբում ղեկավարում էր Ջիմ Էդվարդսը[3], իսկ զարգացնող թիմը ղեկավարում էր Դևիդ Պատերսոնը։ Այսօր ևս նախագծին մասնակից կազմակերպությունները շարունակում են աջակցել նախագծին ֆինանսական ներդրումներով։