From Wikipedia, the free encyclopedia
Քրաուդսորսինգ (անգլ.՝ crowdsourcing, crowd` ամբոխ և sourcing` ռեսուրսների օգտագործում), լայն շրջանակի մարդկանց ներգրավում` նորարարական արտադրական գործունեության խնդիրների լուծման համար` նրանց ստեղծագործական հնարավորությունների, գիտելիքի և փորձի օգտագործմամբ` կամավորական աշխատանքի միջոցով` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Տերմինն առաջին անգամ կիրառվել է գրող Ջեֆ Հոուի (անգլ.՝ Jeff Howe) և Wired ամսագրի խմբագիր Մարկ Ռոբինսոնի (անգլ.՝ Mark Robinson) կողմից, 2006 թվականի հունիսին։ Այն դեպքում, երբ աութսորսինգում աշխատանքը հիմնված է որոշակի գումարի դիմաց պրոֆեսիոնալ արված գործի վրա, քրաուդսորսինգում աշխատանքի վճարն ընդունված չէ, իսկ եղած ժամանակ էլ շատ փոքր է։ Ամբողջ աշխատանքն անում են չվարձատրվող կամ քիչ վարձատրվող սիրողական մասնագետներ, որոնք իրենց ազատ ժամանակը ծախսում են բովանդակություն ստեղծելու, խնդիրներ լուծելու կամ անգամ` հետազոտություններ կամ վերամշակում անելու վրա։ Համացանցի միջոցով կոորդինացվող աշխատանքային ռեսուրսների ներգրավման կոնցեպցիան բացատրելու համար համեմատություն է արվում կամավորների հաշվարկման հետ, որտեղ համացանցի միջոցով կամավորական հիմունքներով ներգրավվում են օգտագործողների մեծ խմբեր[1] (միևնույն ժամանակ, հենց կամավորական հաշվարկման նախագծերը համարվում են քրաուդսորսինգի ձևերից մեկը[2]):
Քրաուդսորսինգի տարբերակիչ նշաններից մեկն աշխատանքի բաժանումն է փոքր մասերի[3]։
Քրաուդսորսինգը մի մասն է այն բանի, ինչն Էրիկ ֆոն Հիփելն անվանում է «նորարարություն` օգտագործողի հաշվին», որի դեպքում արտադրող ընկերությունները հույսը դնում են օգտագործողի վրա ոչ միայն պահանջարկի ձևավորման, այլև` արտադրանքի որոշակիացման և կատարելագործման հարցում։ Սակայն, ի տարբերություն նեղ մասնագիտացած համայնքների, որոնք մշակում են բաց ծրագրային ապահովում կամ, օրինակ, ակտիվ հանգստի համար մոդեռնիզացված պարագաներ, այս աշխատանքը ղեկավարվում է և պատկանում է միայն մեկ կազմակերպության։
MIT Sloan Management Review ամսագիրը 2011 թվականի սեպտեմբերին հրապարակել է Տոկիոյի Կոբե համալսարանի Սուսումու Օգավայի և Մյունխենի բիզնես դպրոցի պրոֆեսոր Ֆրանկ Պիլլերի հոդվածը քրաուդսորսինգի մասին, որտեղ հետազոտվել է, թե ինչպես են ընկերությունները «նվազեցնում ապրանքային արտադրության կառավարման ռիսկը»` օգտագործելով համատարած էժանագին տեղեկատվական տեխնոլոգիաները` կողքի մարդկանց ներգրավելով դիզայնի մշակման հարցում։ Աշխատության մեջ նկարագրված է երկու ընկերություններում մի քանի տարի արված հետազոտությունը, որոնց օրինակով ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առավելագույն արդյունավետորեն գնորդներին ներգրավել կառավարման մեջ[4]։
Քրաուդսորսինգի բազմազանության մեջ[8][9] առանձնանում են քվերակության և գաղափարների հավաքման, գիտական նյութերի մշակման նախագծեր, մրցութային հարթակներ, միկրոխնդիրներ, քրաուդսորսինգի ագրեգատորներ, տեղեկատվական ռեսուրսներ, տվյալների համատեղ օգտագործման նախագծեր, բովանդակության և խմբային նորարարությունների աջակցման համատեղ աշխատանքի տարբեր ձևաչափեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.