From Wikipedia, the free encyclopedia
Շամիրամ (հուն․՝ Σεμίραμις, արամեերեն՝ ܫܡܝܪܡ), Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V–ի (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի III թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։
Շամիրամ | |
---|---|
Տեսակ | մարդ, որը հնարավոր է՝ հորինված է |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Shammuramat? |
Մայր | Derceto?[1][2] |
Ամուսին | Նինոս |
Զավակներ | Ninyas? |
Semiramis Վիքիպահեստում |
Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։
Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։
Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել բազմաթիվ առասպելներ և լեգենդներ[3], որոնց մի մասը հասել է մեզ հույն հեղինակներ Կտեսիեսի և Դիադորոսի աշխատություններում։
Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը (կամ Դերկետի դուստրը), ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները, ում հետո դաստիարակում է Սիման, Դամասկոսից էր[4]։ Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը (թագավորի ստրուկի հարճն էր[5]), նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան[6]։
Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան, իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն[7]։
Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը[8], նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։ Արշավանք է ձեռնարկել դեպի Հնդկաստան[9], սակայն պարտություն է կրել և կորցրել ամբողջ զորքի երկու երրորդ մասը[10]։ Բացի այդ պատերազմել է նաև սիրիացիների հետ[11]։ Օննի որդիները նրա դեմ դավադրություն են կազմակերպում Սաթիբարի օգնությամբ՝ ցանկանալով սպանել Նինիոս Երկրորդին, սակայն դավադրությունը բացահայտվում է[12]։
Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար, ով սիրում էր շնանալ այլ երկրների թագավորների և տիրակալներ հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.