Բակտրիա

From Wikipedia, the free encyclopedia

Բակտրիա

Բակտրիա, պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներում։ Ընդգրկել է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարավային, Աֆղանստանի հյուսիսային շրջանները։ Մ.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն՝ Բակտրիա կենտրոնով։ Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալություն մտել է Աքեմենյան պետության մեջ։ Մինչև մ.թ.ա. III դ. կեսը ենթարկվել է հունա-մակեդոնական տիրապետությանը։ Մ.թ.ա. մոտ 250 թվականին Եպարքոս Դիոդոտոս I-ը, օգտվելով Սելևկյան պետության թուլացումից, Բակտրիան հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենացած վերնախավերը։ Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան։ Մ.թ.ա. մոտ 175 թվականին Հունա-Բակտրիական այդ թագավորության զգալի մասն առանձնացել է՝ կազմելով Հունա-Հնդկական թագավորություն։ Մ.թ.ա. 140-130 թվականներին միջինասիական ժողովուրդների հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բակտրիայի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է Քուշանական պետությունը։ Հունա-Բակտրիական թագավորության ժամանակ ավելի են խորացել ստրկատիրական հարաբերությունները, զարգացել քաղաքներն ու արհեստները։ Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեր են ունեցել Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ։ Բակտրիայից պեղված նյութերը կրում են հունական մշակույթի ազդեցություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բակտրիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 244
Բակտրիա

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.