From Wikipedia, the free encyclopedia
Հելեն Ֆոլաշադե Ադու (անգլ.՝ Helen Folasade Adu, յորուբա՝ Fọláṣadé Adú, հունվարի 16, 1959[1][2][3][…], Իբադան, Նիգերիա), առավել հայտնի Շադե Ադու (Sade Adu) բեմական անվամբ, նիգերիական ծագումով անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի, իր անունը կրող «Sade» խմբի վոկալիստուհի։
Շադե Ադու | |
---|---|
Բնօրինակ անուն | Sade Adu |
Ի ծնե անուն | յորուբա՝ Helen Fọláṣadé |
Նաև հայտնի է որպես | Sade |
Ծնվել է | հունվարի 16, 1959[1][2][3][…] (65 տարեկան) Իբադան, Նիգերիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | սոուլ, ջազ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, սոֆթ ռոք և քուլ ջազ[4] |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ[4] |
Լեյբլ | Portrait և Epic Records |
Կրթություն | Սուրբ Մարտինի արվեստի դպրոց, Colchester Institute?, The Stanway School? և Clacton County High School? |
Անդամակցություն | Sade |
Պարգևներ | |
Կայք | sade.com |
Sade Adu Վիքիպահեստում |
Ծնվել է 1959 թվականի հունվարի 16-ին Նիգերիայի Իբադան քաղաքում։ 1970-ականների սկզբին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր պարով, նորաձևությամբ, լսում էր այնպիսի սոուլ կատարողների, ինչպիսիք էին Քուրտիս Մեյֆիլդը, Դոննի Հեթուեյը և Մարվին Գեյը։
1977 թվականի Շադեն եկավ Լոնդոն, երեք տարի սովորելու հագուստի դիզայն Սուրբ Մարտինի անվան նկարչական քոլեջում։ Ստանալով բարձրագույն կրթություն, նա իր ընկերուհի Ջոյ Մելորի հետ բացեց մոդելային ստուդիա, որտեղ նաև հանդես էր գալիս որպես ֆոտոմոդել։
1980 թվականին Շադեն ծանոթանում է Լի Բարրետի հետ, ով լատինո-սոուլ ոճում ստեղծագործող «Arriva» համույթի մենեջերն էր։ Նա միացավ խմբին և սկսեց հեղինակել իր առաջին երգերը։
1982 թվականին լինելով «Pride» խմբի անդամ, Շադեն ծանոթացավ Ստյուարտ Մեթեմենի և Փոլ Սփենսեր Դենմանի հետ։ Փոլ Կուկի հետ նրանք ստեղծեցին առանձին խումբ, որը կրեց հենց իր անունը՝ «Sade»։ Հետագայում խմբին միացավ Էնդրյու Հեյլը, իսկ Փոլ Կուկը լքեց խումբը։
1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադեն պայմանագիր կնքեց «Epic Records» ձայնագրման լեյբլի հետ։ Խմբի բոլոր հաջորդ ալբոմները՝ «Diamond Life» (1984), «Promise» (1985), «Stronger Than Pride» (1988), «Love Deluxe» (1992), «The Best Of Sade» (1994), «Lovers Rock» (2000), «Lovers Live» (2002), «Soldier Of Love» (2010), թողարկվել են տվյալ լեյբլի միջոցով։
1986 թվականին Շադեն մեկնում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ։ 1989 թվականի հոկտեմբերի 11-ին Մադրիդի Վինուելաս պալատում ամուսնանում է կինոռեժիսոր Կարլոս Սքոլի հետ, Այնուամենայնիվ, այս ամուսնությունը երկար չի տևում, և զույգը բաժանվում է։
1990 թվականին Շադեն վերադառնում է Լոնդոն։ 1990 թվականներին նա Ճամայկաում ծանոթանում է Բոբ Մորգանի հետ։ 1996 թվականի հուլիսի 21-ին ծնվում է նրանց դուստր՝ Իլան։
Շադեն մինչ օրս ապրում է Լոնդոնում։
Sade խմբի հետ սկավառակները։
Sade խմբի ֆիլմագրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.