քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում From Wikipedia, the free encyclopedia
Նյու Հեյվեն (անգլ.՝ New Haven), քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի համանուն շրջանում՝ Լոնգ Այլենդ նեղուցի ափին։ Նյու Հեյվենը մեծ նավահանգիստ է։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 130․741 մարդ[2]։ Բնակչության թվով համարվում է երկրորդ քաղաքը նահանգում։
Բնակավայր | ||
---|---|---|
Նյու Հեյվեն | ||
անգլ.՝ New Haven | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Նյու Հեյվեն շրջան | |
Հիմնադրված է | 1638 թ. | |
Առաջին հիշատակում | 1638 | |
Մակերես | 52±1 կմ², 52,122141 կմ² | |
ԲԾՄ | 18±1 մետր | |
Բնակչություն | ▲134 023 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 203 և 475 | |
Փոստային դասիչ | 06501–06540 | |
Պաշտոնական կայք | newhavenct.gov(անգլ.) | |
| ||
Քաղաքը հիմնադրվել է 1638 թվականին, երբ շուրջ 500 պուրիտանցիներ լքել են Մասաչուսեթսի նեղուցի գաղութը և հիմնել են Նյու Հեյվենի գաղութը։ Մեկ տարի անց նրանք կառուցել են քաղաքի փողոցները ճաղավանդակի տեսքով՝ ստեղծելով այն, ինչը այժմ հայտնի է որպես «Ինը հրապարակների հատակագիծ»[3]։ Այդ բլոկի կենտրոնական հատվածը անվանվում է Նյու Հեյվեն Գրին (անգլ.՝ New Haven Green)։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[4][5]։
Քաղաքում զարգացած է հրազենի, ժամացույցների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու գործիքների արտադրությունը և քիմիական արդյունաբերությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.