Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ամալֆի (իտալ.՝ Amalfi), քաղաք Իտալիայում։ Գտնվում է Կամպանիա մարզում՝ Սալեռնո գավառում[1]։ Ենթադրվում է, որ այն հիմնադրվել է IV դարում, Կոստանդիանոս Ա Մեծի կողմից։ Քաղաքը գտնվում է ժայռի փեշին, իսկ տները միմյանց են միացված աստիճաններով, իսկ տանիքները ծառայում են որպես պարտեզներ։ Բնակչության հիմնական զբաղմունքը ծովագնացությունն ու ձկնորսությունն է։ Բնակչության թվաքանակը՝ 5480։ Զբաղեցնում է 72 կմ² մակերես։
Կոմունա | |||||
---|---|---|---|---|---|
Ամալֆի | |||||
Amalfi | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Կամպանիա | ||||
Գավառ | Սալեռնո | ||||
Համայնք | Սալեռնո | ||||
Մակերես | 5,7 կմ² | ||||
ԲԾՄ | 6±1 մետր | ||||
Բնակչություն | 5480 մարդ (2004) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 089 | ||||
Փոստային դասիչ | 84011 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SA | ||||
Պաշտոնական կայք | comune.acerno.salerno.it | ||||
| |||||
Ամալֆիի առափնյա փողոցը՝ դրա երկու կողմերում գտնվող պատմական շինություններով, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Ենթադրվում է, որ Ամալֆի քաղաքը հիմնադրվել է 4-րդ դարում ՝ Կոստանդին Մեծի կողմից։ Լոմբարդների դարաշրջանում այն արդեն հարուստ էր՝ շնորհիվ իր ծովային առևտրի, և հզոր համայնք՝ հանրապետական համակարգով, որը ղեկավարում էին համայնքի կողմից ընտրված ցմահ իշխանները, որոնք նախ կոչվում էին կոնսուլներ, հետո կոմսեր, և վերջապես, հերցոգներ։ IX դարից ի վեր այստեղ իշխում էր Ամալֆիի ամենահին դքսերի ընտանիքը, որի նախահայրն էր Մանցուս Ֆուզուլուսը (892-908 թթ.): Ընտանիքի դադարեցումից հետո Ամալֆին անցնում է Սալերնոյի Գիսուլֆի դուքսին, իսկ 1077 թվականին Ռոբերտ Գիսկարդը կցվում է իր ունեցվածքին (Ապուլիա և Կալաբրիա)։ Ամալֆիի ծովային օրենքը Իտալիայում տիրում էր մինչև 1570 թվականը։
Այդ ժամանակվանից ի վեր, այս քաղաքը, իր բարգավաճման դարաշրջանում, կազմելով 50 հազար բնակիչ և մրցելով Ջենովայի և Պիզայի հետ Իտալիայի գլխավոր նավահանգստի կոչման համար, աստիճանաբար անկում ապրեց։ Չնայած որ դքսությունը հետագայում վերականգնվեց և անցավ Սալերնոյի նախիշխան Օրսինիին, ապա Հռոմի Պապ Պիոս Երկրորդի ՝ Անտոնիո Պիկոլոմինիին և 17-րդ դարի կեսերին Օկտավիա Պիկկոլոմինին։ Այնուամենայնիվ քաղաքն այլևս չէր կարող վերականգնել իր նախկին արժեքը։ Բնակչության հիմնական զբաղմունքը նավարկությունն ու ձկնորսությունն էր, ինչպես նաև թղթի, լիմոնչելոյի ֆիրմային լիկյորի և հիանալի մակարոնեղենի արտադրությունը։ Ամալֆին միանում էր 25 կմ երկարությամբ գեղատեսիլ ճանապարհով (ավարտվել է 1852 թվականին) Վիետրի սուլ Մարեի և Սալերնոյի հետ։
1343 թվականին ծովային փոթորկի պատճառով ավերվեց քաղաքի ափամերձ հատվածը։ Դքսությունը անկում ապրեց և տարվեց Սալերնոյի իշխանության կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.