Լիկյոր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լիկյոր (ֆր.՝ liqueur, լատին․՝ liquor «հեղուկ» բառից), անուշաբույր, սովորաբար քաղցր խմիչք, որը պատրաստվում է մրգային կամ հատապտղային հյութերից, հոտավետ բույսերի թուրմերից, արմատներից, համեմունքներից և այլն։ Էթիլային սպիրտի պարունակությունը լիկյորում տատանվում է 15 %-ից մինչև 75 %, իսկ շաքարի պարունակությունը, որպես կանոն, տատանվում է 25 %-ից մինչև 60 %[1]։
Լիկյոր | |
---|---|
Ենթատեսակ | spirit drink? |
Liqueurs Վիքիպահեստում |
Լիկյորների առևտրային արտադրությունը սկսվեց Միջնադարում, երբ ալքիմիկոսները, բժիշկները և վանականները փնտրում էին կենսատու թուրմը։ Դա բերեց լայն տարածում գտած լիկյորների արտադրության, դրանց թվում նաև կրոնական միաբանությունների անունները կրող, որոնք առաջին անգամ ստացան այդ խմիչքը։ Մեր օրերում լիկյորների արտադրությունը զարգացած է գրեթե ամենուր, այս կամ այն տեղական տարատեսակները հաճախ են հիշատակվում ուղեցույցներում՝ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։
Լիկյորների զանազանության և դրանց օգտագործման եղանակների պատճառով, գոյություն ունեն դրանց դասակարգման բազում տարբերակներ՝ ըստ թնդության, ըստ քաղցրության աստիճանի (Ֆրանսիայում հայտնի եղանակ), ըստ համային հիմնական բաղադրիչների (մրգային, ցիտրուսային, խոտաբույսային և այլն), ըստ սպիրտային հիմքի տեսակի։ Լիկյորի անունը կարող է ապրանքանիշ լինել (օրինակ՝ Baileys, Grand Marnier), կամ պարզապես ծագումնաբանական անուն (Օրինակ՝ Irish cream, Կյուրասաո)[2]
Ավանդական լիկյորները բաժանվում են թունդ (35 %-45 % սպիրտ, 30 %-50 % շաքար), դեսերտային (25 %-30 % սպիրտ և 25 %-30 % շաքար) և կրեմ (15 %-23 % սպիրտ և 50 %-60 % շաքար)։ Առաջին խմբին են դասվում առավել հին լիկյորների մեծամասնությունը, որոնք արտադրվել էին վանականների, դեղագործների, հրուշակագործների կողմից։ Կրեմ-լիկյորները հայտնվել են համեմատաբար վերջերս, 20-րդ դարի կեսերին, դրանք տարբերվում են խտությամբ և շատ քաղցր համով[3]։
Լիկյորները սովորաբար մատուցում են ճաշի վերջում՝ թեյի կամ սուրճի հետ։ Օգտագործում են ինչպես անապակ, այնպես էլ բազում խմիչքների և կոկտեյլների հետ խառնած։ Օգտագործվում են նաև բոլոր հնարավոր ուտեստների, առաջին հերթին աղանդերի պատրաստման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.