Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սալեռնո (իտալերեն՝ Salerno), քաղաք Իտալիայում, (համանուն գավառի) մայրաքաղաքը։ Գտնվում է Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում[1], Սալեռնոյի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևելք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սալեռնո | |||||
Salerno | |||||
| |||||
Քաղաքի նավահանգիստը | |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Կամպանիա | ||||
Գավառ | Սալեռնո | ||||
Համայնք | Սալեռնո | ||||
Քաղաքապետ | Վինչենցո Դե Լուկա | ||||
Մակերես | 58,96 կմ² | ||||
ԲԾՄ | 4 մ | ||||
Պաշտոնական լեզու | Իտալերեն | ||||
Բնակչություն | 146 045 մարդ (2009) | ||||
Խտություն | 2518 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | սալեռնցի | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 089 | ||||
Փոստային դասիչ | 84121-84135 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SA | ||||
ISTAT | 065116 | ||||
Պաշտոնական կայք | comune.salerno.it | ||||
| |||||
Հին հռոմեական 'Սալեռնում' բնակավայրը հիմնվել է մ. թ. ա. 197-ին, նախկին մեկ այլ բնակավայրի (հավանական է՝ էտրուսկյան) տեղում։ 646 թվականից Սալեռնո քաղաքը մտավ Լոմբարդյան դքսության կազմի մեջ, և 839 թվականին դարձավ անկախ իշխանության մայրաքաղաք, մինչև նորման արկածախնդիր իշխան Ռոբերտ Գվիսկարի կողմից նվաճվելը (1077) և այդ նոր տիրակալի նորաստեղծ իշխանության մայրաքաղաքը դառնալը։ 1194 թվականին Սալեռնոն ավարի է ենթարկվել Շվաբիայի Հոհենշտաուֆենների արշավանքի հետևանքով և նորից մասամբ վերականգնվել է սիցիլիական ապստամբությունների հերոս Ջովաննի դա Պրոչիդայի ղեկավարության ներքո (1282)։ Նա ոչ միայն լայնացրեց և աշխուժացրեց Սալեռնոյի նավահանգիստը, այլ նաև մեծապես նպաստեց քաղաքի և շրջակայքի տնտեսական վերելքին։ Այնուհետև, 1419 թվականից սկսյալ, Սալեռնոն անցավ տարբեր իշխանական տոհմերի տիրապետության տակ (Կոլոննաների, Օրսինիների և Սանսևերինոների), մինչև Նեապոլի թագավորությանը ենթարկվելը։
Սալեռնոն հատկապես հռչակավոր է իր բժշկական ուսումնարանի շնորհիվ, որը հնագույնն է Եվրոպայում և որը ծաղկում ապրեց 11-րդ և 12-րդ դարերում, բազմաթիվ ուսանողներ հրապուրեց ոչ միայն Իտալիայից, այլ նաև՝ Եվրոպայի այլ վայրերից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Սալեռնոյի ծովափը ծանր ճակատամարտերի թատերաբեմ դարձավ (սեպտեմբեր 8-18, 1943 թ.)՝ գերմանական ռազմուժերի և դաշնակիցների ափհանման դեսանտի միջև։ Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքը հսկայական կորուստներ և վնասվածքներ կրեց, մինչև բրիտանական 8-րդ Բանակի ժամանումը Կալաբրիա, և գերմանական զորքերի նահանջը։
Լոմբարդյան ժամանակաշրջանից պահպանվել են Արեկիի դղյակի փլատակները, դղյակի դարպասը, իշխանական այդ ապարանքի մնացուկները, բայց քաղաքի ամենահայտնի հուշարձանն է Սուրբ Մատթեոսի մայր տաճարը, որը հիմնվել է 845 թվականին և վերականգնվել՝ 1076 - 1085 շրջանում, Ռոբերտ Գվիսկարի կողմից։ Տեղիս ավանդության համաձայն, Սուրբ Մատթեոսի աճյունը բերվել է հենց այդտեղ՝ 10-րդ դարում, և մինչև հիմա պահվում է այդ տաճարի դամբարանում։ Մայր տաճարում նույնպես գտնվում է Հռոմի պապ Գրիգոր VII-ի աճյունը։
2009 թ. դրությամբ, Սալեռնոյի բնակչությունը կազմում էր 146,045 մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.