![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Turgenev_by_Repin.jpg/640px-Turgenev_by_Repin.jpg&w=640&q=50)
Նիհիլիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Նիհիլիզմ (լատին․՝ nihil՝ ոչինչ), փիլիսոփայական ուսմունք, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն[1]։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն, և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Turgenev_by_Repin.jpg/640px-Turgenev_by_Repin.jpg)
Տերմինը հաճախ օգտագործվում է անոմիայի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը[2]։ Ֆուտուրիզմը, դեկոնստրուկցիոնիզմը[3] և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։
Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ Ժան Բոդրիլարը և այլք պոստմոդեռնիզմը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան[4]։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը[5] և մոդեռնիզմի շատ տեսակետներ[3] բացառում են թեիզմը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։